Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սպարապետը կդառնար 60 տարեկան
05.03.2019
Մարտի 5-ին Սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 60 տարեկան: Այդ կապակցությամբ այսօր Սպարապետի արձանի մոտ տեղի ունեցավ ծաղիկների և ծաղկեպսակների խոնարհման արարողություն: Ներկա էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի պաշտոնյաներ, հոգևորականներ, ազատամարտիկներ, զինվորականներ, ուսանողներ, այլոք:
Միջոցառման ընթացքում դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը ներկայացրեց պատառիկներ Սպարապետի մտքերից, նրա սիրած «Երազ իմ երկիր հայրենի» երգը կատարեց Արմեն Ներսիսյանը: Ապա Գուգարաց թեմի առաջնորդը և ներկաները աղոթք ուղղեցին առ Աստված՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության: Ծաղիկներ և ծաղկեպսակներ խոնարհվեցին Վազգեն Սարգսյանի արձանին: