Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մեկ անգամ ևս կարևորեց մրցույթների հրապարակայնությունը, թափանցիկությունն ու անկողմնակալությունը

05.03.2019

Մարտի 4-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մասնավորապես տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, կրթության, քաղաքաշինության, առողջապահության, սոցիալական ապահովության, գյուղատնտեսության ոլորտներին առնչվող մի շարք օրախնդիր հարցեր, որոնց վերաբերյալ մարզի ղեկավարը հանդես եկավ ցուցումներով և հանձնարարականներով: Նա ստորաբաժանումների ղեկավարներին  պահանջ ներկայացրեց քաղաքացիների դիմումներին տալ ամբողջական և հստակ պատասխաններ՝ անկախ նրանից՝ պատասխանը դրական, թե՝ բացասական բովանդակություն ունի:

Անդրադառնալով մարզային ենթակայության հիմնարկներում առկա և համայնքային ծառայության թափուր աշխատատեղերի մրցույթներին՝ Ա. Ղուկասյանը մեկ անգամ ևս կարևորեց դրանց հրապարակայնությունը, թափանցիկությունն ու անկողմնակալությունը՝ պահանջներ, որոնք պետք է կատարվեն առանց թերացումների և բացթողումների:

Նա կարևորեց նաև տարբեր ներդրումներ ներգրավելու ուղղությամբ տարվող աշխատանքների ինտեսնիվությունը և հետևողականությունը:

Անդրադառնալով եկամուտների հավաքագրման գործընթացին՝  մարզի ղեկավարը համապատասխան վարչություններին հանձնարարեց ամենօրյա հետևողական աշխատանքներ իրականացնել թերացող համայնքների հետ, այդ թվում՝ անհատական աշխատանքներ՝ խոշոր պարտք ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ, անհրաժեշտության դեպքում դիմել նաև իրավաչափ գործողությունների:   

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59