Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Ես ինձ համարում եմ արվեստասեր, մշակույթին մոտ կանգնած մարդ, պաշտոնյա, ուստի իմ պատրաստակամությունն եմ հայտնում հնարավորությունների և իրավասությունների շրջանակներում օգտակար լինել ձեզ» Մարզպ
04.03.2019
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի նախաձեռնությամբ մարտի 4-ին հանդիպում էր կազմակերպվել մարզի երիտասարդ սերնդի արվեստագետների, մտավորականների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետարանի ոլորտի պատասխանատու պաշտոնյաներ:
-Վաղուց էի ցանկանում այս կազմով և ձևաչափով հանդիպում ունենալ ձեզ հետ: Խորին հարգանք եմ տածում ձեր նկատմամբ՝ նվիրված ու անշահախնդիր աշխատանքի համար: Ես ինձ համարում եմ արվեստասեր, մշակույթին մոտ կանգնած մարդ, պաշտոնյա, ուստի իմ պատրաստակամությունն եմ հայտնում հնարավորությունների և իրավասությունների շրջանակներում օգտակար լինել ձեզ,-ողջունելով ներկաներին՝ ասաց մարզի ղեկավարը:
Նա ներկաներին առաջարկեց խոսել ոլորտում առկա խնդիրներից և առաջարկություններ ներկայացնել դրանց հաղթահարման ուղղությամբ: Ջերմ և կառուցողական քննարկումների արդյունքում, բավականին ողջունելի մտքեր ծնվեցին: Մասնավորապես առաջարկվեց ստեղծել երիտասարդ արվեստագետների «վերնատուն», որտեղ պարբերաբար հավաքներ կկազմակերպվեն, քննարկումներ կծավալվեն: Բացի այդ, մարզի ղեկավարը հայտնեց նույն կազմով պարբերական հանդիպումներ կազմակերպելու և առողջ գաղափարներ քննարկելու իր ցանկության մասին, որն արժանացավ ջերմ ընդունելության: Ա. Ղուկասյանը պատրաստակամություն հայտնեց նաև երիտասարդ նկարիչներին աջակցել ցուցադրություններ կազմակերպելու և մի շարք այլ հարցերում: Հանդիպման ավարտին Հովհաննես Թումանյանի հոբելյանական տարվա կապակցությամբ մարզպետը ներկաներին նվիրեց Ամենայն հայոց բանաստեղծի երկերի ընտրանին: