Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ես իմ առջև գերնպատակ եմ դրել ամեն գնով հասնել մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը և ուրախ կլինեմ, որ յուրաքանչյուրդ ձեր չափով կարողանաք ներգարվվել այս չափազանց կարևոր նպատակի իրագործմանը». մար
04.03.2019
Մարտի 1-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հյուրընկալել էր «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես համաժողովում՝ որպես կամավոր ներգրավված Վանաձորի երկու պետական բուհերի մի խումբ ուսանողների: Մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց երիտասարդներին ֆորումի ընթացքում ցուցաբերած մեծ աջակցության համար: Նա կոչ արեց ուսանողներին լինել միշտ նախաձեռնող, պատրաստակամ, մասնակից դառնալ հասարակական-քաղաքացիական ողջունելի նախաձեռնություններին՝ այդ կերպ ակտիվորեն մասնակցելով մարզի զարգացմանը.
-Նման միջոցառումներն օգնում են ձեզ փորձ ձեռք բերել, ինչը, կարծում եմ, շատ կարևոր է: Վստահ եմ՝ մեր համագործակցությունը կշարունակվի,-ասաց մարզպետը:
Նա նաև երիտասարդներին հորդորեց լավ սովորել, ինչը, ըստ մարզպետի, սեփական ուղին հարթելու միակ և արդարացի ճանապարհն է:
-Որևէ բարձրակարգ մասնագետ երբևէ աշխատանք գտնելու խնդիր չի ունենա: Ցանկացած գործատուի նպատակն է աշխատանքի ընդունել բանիմաց, խելացի և հմուտ մասնագետների,-ասաց Ա. Ղուկասյանը, ապա ավելացրեց.
-Ես իմ առջև գերնպատակ եմ դրել ամեն գնով հասնել մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը և ուրախ կլինեմ, որ յուրաքանչյուրդ ձեր չափով կարողանաք ներգարվվել այս չափազանց կարևոր նպատակի իրագործմանը:
Ուսանողները նաև հարցեր ուղղելու հնարավորություն ունեցան: Հանդիպման ավարտին մարզպետը նրանց շնորհակալագրեր հանձնեց: