Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարի համար Թումանյանի տարածաշրջանում սոցիալական խնդիրների մեղմումը առաջնային խնդիրներից մեկն է

01.03.2019

 Փետրվարի 28-ին իր աշխատանքային օրվա մեծ մասը մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց Ալավերդի քաղաքում:
Նա նախ հյուրընկալվեց «Անկյուն+3» հեռուստաընկերության տաղավարում: Մարզի ղեկավարի և Ալավերդու պղնձաձուլական գործարանի տնօրեն Լուսինե Մեջլումայնի մասնակցությամբ անցկացված հաղորդման շրջանակներում Ա. Ղուկասյանը բարձրաձայնեց գործարանի ապագայի հետ կապված ՀՀ կառավարության և անձամբ իմ մոտեցումները՝ վստահեցնելով, որ արվելու է ամեն հնարավորը գործարանի վերագործարկման համար: Լուրջ ջանքեր պետք է գործադրվեն տարածաշրջանում ծառացած սոցիալական խնդիրները լուծելով հանդերձ՝ նվազեցնել նաև բնապահպանական ռիսկերը:
Մարզի ղեկավարի համար Թումանյանի տարածաշրջանում սոցիալական խնդիրների մեղմումը առաջնային խնդիրներից մեկն է, ուստի այս ուղղությամբ իրականացվող հաջորդ քայլը Ալավերդի քաղաքում կարի ֆաբրիկայի գործարկման նպատակով պոտենցիալ ներդրողի հետ բանակցություններն են: Հարմար տարածք գտնելու ու ներդրողին առաջարկելու համար Ա. Ղուկասյանը նախ քննարկում ունեցավ համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանի հետ, ապա շրջայց կատարեց համայնքի նախկին կարի ֆաբրիկայի տարածքում:
Առաջիկա զարգացումների մասին պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի:
Օրվա ավարտին մարզի ղեկավարը հյուրընկալվեց «Վորլդ Վիժն» միջազգային կազմակերպության գրասենյակում: Վորլդ Վիժն Հայաստանի Լոռու մարզային զարգացման ծրագրի ղեկավար Արեգնազան Մարտիրոսյանի հետ քննարկվել են ապրիլի 4-ին «ԵՄ-ն հանուն երիտասարդների- ՍԵՅ ԵՍ. հմտություններ աշխատանքի համար» ծրագրի շրջանակներում նախատեսվող YouthArize մարզային երիտասարդական ֆորումը, ամառային ճամբարների համատեղ կազմակերպման և համայնքային սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրման ու ընդլայնման հարցերը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22