Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ոռոգման սեզոնին ընդառաջ գարնան նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են

28.02.2019

 Ոռոգման սեզոնին ընդառաջ գարնան նախապատրաստական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով «Լոռի» ջրօգտագործողների ընկերություն էին այցելել Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի առաջատար մասնագետ Արշակ Բաղդասարյանը, Ջրային պետական կոմիտեի մոնիթորինգի և վերլուծության վարչության պետ Վաչե Թոկմաջյանը, Ջրպետկոմի ԾԻԳ-ի գրասենյակի էներգետիկայի և պոմպակայանների մասնագետ՝ Վահե Սարգսյանը:
«Լոռուջրանցք» տեղամասի ցածրադիր գոտիներում անհրաժեշտ աշխատանքներն արդեն իսկ արված էին, մաքրված էին Լոռու մայր ջրանցքն ամբողջությամբ՝ դոտացիոն ջրանցքներով, Այրում-Ճոճկան, Շնող և Օձուն հատվածներով: Պոմպակայանները, ջրառի հիդրոհանգույցները, ջրաչափական դիտակետերը նույնպես մաքրված էին:
Աշխատանքները կազմակերպվել և կատարվել են «Լոռի» ՋՕԸ-ի Լոռու ջրանցք տեղամասի աշխատակիցների մասնակցությամբ, հանձին՝ տնօրեն Կարեն Ոսկանյանի և տեղամասի պետ Արսեն Ղարիբյանի:
Եղանակային պայմաններից ելնելով՝ մաքրման աշխատանքները կշարունակվեն, իսկ մարզպետարանը կշարունակի հետևողականություն ցուցաբերել:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 09:31:57