Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նպաստավոր պայմաններ են ստեղծված գյուղատնտեսությունը մարզում զարգացնելու համար. 2019 թ. գյուղատնտեսության ոլորտում իրականացվելու են մի շարք ծրագրերՆպաստավոր պայմաններ են ստեղծված գյուղատնտեսո

28.02.2019

 Լոռու մարզում 2019 թ. գյուղատնտեսության ոլորտում իրականացվելու են հետևյալ ծրագրերը.
• «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույք¬ների սուբսիդավորման» ծրագիրը, որի շրջանակներում վարկերը տրամադրվում են 3-10 մլն դրամ գումարի սահմաններում մինչև 5 տարի մարման ժամկետով` 12 % տոկո¬սադրույքով: Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակա¬վայ¬րերի և գյուղատնտեսական կոոպերատիվների համար վարկերի տոկոսադրույք¬ների սուբ¬սի¬դավորումն իրականացվում է այնպիսի չափաքանակով, որպեսզի վար¬կերը տնտե¬սավարողներին տրամադրվեն 3 %, իսկ մնացած համայնքների համար 5 % տոկոսադրույքով: Ինչպես տոկոսադրույքի, այնպես էլ՝ մայր գումարի համար ֆինան¬սական կառույցի կողմից կարող է սահմանվել արտոնյալ ժամկետ՝ առավելագույնը 12 ամիս:
Վարկի տրա¬մա¬դրման հարցով պետք է դիմել «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ», «Կոնվերս բանկ», «Կամուրջ» ՈՒՎԿ, «Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» ՈՒՎԿ, «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ներին, «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ին:
• «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆի¬նանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագիրը, որի շրջանակներում գյուղատնտեսությունում տնտեսավարողները լիզինգի առարկայի ձեռքբերման գնի 20%-ի չափով կանխավճարով, 3-10 տարի մարման ժամկետով, լիզինգի մինչև 9% տոկոսադրույքի 7 տոկոսային կետի սուբսիդավորմամբ կարող են ձեռք բերել գյուղատնտեսական տեխնիկա, մասնավորապես՝ կոմբայններ` 10 տարի մարման ժամկետով, տրակտորներ՝ 6 տարի, հավաքիչ-մամլիչներ և շարքացաններ` 3-6 տարի, այլ գյուղատնտեսական տեխնիկա` 3 տարի մարման ժամկետով: Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել «Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» ՈՒՎԿ, «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ, «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ներին, «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ- ին:
• «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրո¬¬վե¬րամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբ-սի¬դա¬վոր¬ման» ծրագիրը, որի շրջանակներում 1 տարով, տարեկան առավելագույնը մինչև 12% անվանական տոկոսադրույքով տրամադրվող նպատակային վարկերի մինչև 9%-ային կետին համարժեք մասը (գումարը) սուբսիդավորվում է և վարկառուի կող¬մից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 3%: Ծրագրի շրջանակ¬ներում տրամադրվող սուբսիդավորման ենթակա վարկերը նպատակաուղղվել են բացառապես մթերվող բերքի արժեքի վճարմանը:
Ծրագրին մասնակցելու համաձայնություն են տվել «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ», «Ամերիաբանկ», «Արդշինբանկ», «Արմսվիսբանկ», «Ինեկոբանկ», «Կոնվերս բանկ», «Հայբիզնեսբանկ», «Էվոկաբանկ», «Բիբլոս Բանկ Արմենիա», «ՎՏԲ-Հայաս¬տան Բանկ» և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ները, «Հայէկոնոմբանկ» և «Արարատբանկ» ԲԲԸ-ները, «Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպո¬րացիա» ՈՒՎԿ, «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ները և «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ն:
• «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավո¬րում¬ների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրա¬գիրը, որից կարող են օգտվել անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք, այդ թվում՝ գյուղատնտեսական կոոպերատիվները, որոնք բավարարում են ծրագրին մասնակից բանկերի կամ վարկային կազմակերպությունների ֆինան¬սա¬կան (վարկունակության) պահանջները։ Ծրագրի շրջանակներում ագրոպարե¬նային ոլորտում գործող տնտեսավարողներին, լիզինգի առարկայի ձեռքբերման գնի 20 տոկոսի չափով կանխավճարով, սարքավորումների ձեռքբերման համար, տրա¬մադրվում է մինչև 230 մլն դրամ, մինչև 8 տարի մարման ժամկետով, տարեկան մինչև 11 տոկոս տոկոսադրույքով, որի մինչև 7 տոկոսային կետը սուբսիդավորվում է, որպեսզի լիզինգառուի կողմից վճարվող լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 4 տոկոս:
Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել հետևյալ ֆինանսական կառույցներին՝ «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ, «Արմսվիսբանկ», «Կոնվերս Բանկ» և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ներին, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ին, «Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» ՈՒՎԿ և «Քարդ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ներին:
• «Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար վարկային տոկոսա¬դրույքների սուբսիդավորում» ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է շուրջ 200 հեկտար ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորում։ Ծրագրի շրջա¬նակ¬ներում տնտեսավարողներին տրամադրվում են վարկեր մինչև 7 տարի ժամ¬կետով, մայր գումարի մեկ տարի արտոնյալ ժամանակահատվածով՝ մարման պարբերականությունը՝ 6 ամիս, տարեկան 5% տոկոսադրույքով՝ 1-10 հեկտար ինտենսիվ պտղատու և 0.5-5 հեկտար հատապտղատու այգիների հիմնման նպատակով:
• «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունում հակակարկ-տա- յին ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբ¬սիդավորում» ծրագիրը, որի շրջանակում տնտեսավարողներին խաղողի և պտղատու այգիների հակակարկտային ցանցերի ձեռքբերման համար տրամա-դրվում են 7 տարի մարման ժամկետով, տարեկան մինչև 14% տոկոսադրույքով վարկեր, ընդ որում տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորումը իրականացվում է այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկը տնտեսավարողին տրամադրվի 2% տոկոսադրույքով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 09:31:57