Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ

27.02.2019

 Փետրվարի 26-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը խորհրդակցություն էր հրավիրել Ստեփանավանի, Թումանյանի, Սպիտակի և Տաշիրի սոցիալական ապահովության ծառայության գործակալությունների (ՍԱԾԳ-ների) պետերի մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա էին նաև մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Խաչատրյանը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արթուր Մխիթարյանը, վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը, բաժնի աշխատակիցները:
Մարզի ղեկավարը նշեց, որ խորհրդակցության հրավիրման առիթը նպաստառության համակարգում անօրինական դեպքերի պարբերական հայտնաբերումն է:
-Գիտեմ, որ վատ ժառանգություն եք ստացել նախորդ իշխանություններից, բայց ձեր առջև հստակ խնդիր է դրված ամբողջությամբ մաքրել համակարգը, գործել բացառապես օրենքի շրջանակներում: Մեր խնդիրը նպաստառուների թիվը կրճատելը չէ, մեր նպատակն է նպաստառությունը դարձնել առավել հասցեական,-ասաց Ա. Ղուկասյանը:
Ստեփանավանի, Թումանյանի, Սպիտակի ՍԱԾԳ-ների պետերը նշեցին, որ պաշտոնը ստանձնել են հեղափոխությունից հետո, իսկ Տաշիրի ՍԱԾԳ-ի պետը ընդամենը 1,5 տարի է, ինչ պաշտոնավարում է: Նրանք ևս վկայեցին, որ բավականաչափ անելիքներ ունեն, թեև զգալի աշխատանք արդեն իսկ կատարված է:
Մարզպետն անընդունելի համարեց համայնքների ղեկավարների կողմից բնակիչներին «լավություն անելու» համար կեղծ տեղեկանքներ տրամադրելու պրակտիկան և ՍԱԾԳ-ների պետերին հորդորեց զգոն լինել, կասկածների դեպքում տնայց կատարել, տեղեկացնել մարզպետարանի պատասխանատուներին:
Անդրադարձ կատարվեց նաև գործակալությունների խնդիրներին, որոնք կապված էին տարածքների վարձակալություն, հաստիքների սակավության, տրանսպորտայի միջոցների, գույքի բացակայության հետ: Մարզպետը խոստացավ միջոցներ ձեռնարկել այդ խնդիրներն աստիճանաբար լուծելու ուղղությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 09:31:57