Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վճարովի ծառայությունների աճ է նկատվել մարզի գրեթե բոլոր բժշկական կենտրոններում
25.02.2019
Մարզի առողջապահական կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության արդյունքները՝ 2017- 2018թ.թ. համեմատական ցուցանիշերն արդեն իսկ ամփոփված են:
Մարզպետարանի ենթակայության 2018թ. տվյալներով առկա են պետական մասնակցությամբ 14 առևտրային, 12 պետական ոչ առևտրային և 5 համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ: 2017թ. համեմատությամբ պետական պատվերի թիվն աճել է 26016.8 հազար դրամով: Աճել է նաև եկամուտների ընդհանուր ծավալը, ինչը պայմանավորված է օգոտոս ամսին առողջության առաջնային օղակին տրվող գումարների ավելացմամբ: Պետական բյուջեից ամբողջությամբ փոխհատուցվել է ակնաբուժական ծառայությունների գումարը: 2017թ. և 2018թ. բոլոր հիմնարկներն աշխատել են շահույթով, 2018թ. պետական բյուջե է փոխանցվել 24134.5 հազար դրամ շահութաբաժին:
2017թ.-ի 608240.1 հազար դրամի դիմաց 2018թ. մուտքը կազմել է 722956.6 հազար դրամ կամ աճը կազմել է 18.9 տոկոս: Վճարովի ծառայությունների աճ է նկատվել մարզի գրեթե բոլոր բժշկական կենտրոններում: Օրինակ Վանաձորի բժշկական կենտրոնում վճարովի ծառայությունների գումարը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 32,1 տոկոսով, ինչը պայմանավորված է եղել հիմնականում նոր մասնաշենքով և այստեղ առկա ժամանակակից սարքավորումներով: Վճարովի ծառայություններից մուտքեր ունի թվով 18 առողջապահական կազմակերպություն: Մուտքերն աճել են 14 կազմակերպությունում, նվազել 4-ում (Վանաձորի թիվ 1 համաբուժարան, Ալավերդու բժշկական կենտրոն, Դսեղի առողջության կենտրոն, Օձունի բուժամբուլատորիա):
Ընկերություններում աշխատողների ընդհանուր թիվը 2027 է՝ 138 հազար դրամ միջին աշխատավարձով: Աճել է նաև աշխատավարձի ընդհանուր ֆոնդը, ինչը պայմանավորված է նաև վարչապետի 2018թ. հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշմամբ ահմանված բժիշկների և միջին բուժանձնակազմի վարձատրման չափորոշիչների ավելացմամբ: