Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումը կայացավ

25.02.2019

 

 

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումը կայացավ
Փետրվարի 23-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացվեց «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես-համաժողով՝ 2019թ.-ի առաջին ներդրումային բիզնես-համաժողովը Հայաստանում: Այն ուղղված է ներդրումային միջավայրի ակտիվացմանը, բիզնես ոլորտում նորանոր փոխշահավետ գործակցային կապերի հաստատմանը:
Միջոցառման նախաձեռնությունը ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանն էր և կազմակերպվել էր Լոռու մարզպետարանի ջանքերով՝ Լոռու մարզպետ, ֆորումի աշխատանքային խմբի ղեկավար Անդրեյ Ղուկասյանի գլխավորությամբ:
Ֆորումին իր ներկայությունն էր բերել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, ԱԺ պատգամավորներ, այլ պաշտոնատար անձինք, Հայաստանի ու արտերկրի հայ և այլազգի մեծաթիվ գործարարներ ու ներդրողներ:
Ֆորումի բացման առիթով իր ողջունի խոսքը հղեց ՀՀ վարչապետը.
«Հիմնական հարցը, որ այսօր կախված է օդում` հետևյալն է, կարող է արդյոք Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենալ տնտեսական հեղափոխություն և կարող են արդյոք կառավարությունն ու ժողովուրդը հասնել մի արդյունքի, որը միջազգայնորեն ընդունված է համարել տնտեսական հրաշք: Այս հարցի պատասխանը ակնհատ է. այն ժողովուրդը, որն ի վիճակի է հասնել մի արդյունքի, որը կարող ենք անվանել քաղաքական հրաշք, ուրեմն տնտեսական հրաշքը նույնպես մեր հասանելիության տիրույյթում է: Տնտեսական հեղափոխությունը մեր կարևորագույն առաջնահերթությունն է, բայց պետք է հասկանանք, թե որոնք են դրա պարամետրերը. դրանք նոր աշխատատեղերն են, եկամուտների նոր մակարդակը, բարեկեցության նոր մակարդակը»: Վարչապետն ավելացրել է, որ տնտեսական հեղափոխության արգասիքն առաջին հերթին բարեկեցության նոր մակարդակն է:
«Բայց ո՞վքեր են ստեղծում դա, տնտեսության մեջ, ո՞վ է որևէ արդյունքի հեղինակը: Այդ արդյունքի հեղինակը մարդն է, բացառապես մարդը, և մենք ուզում ենք մարդուն քաջալերել, խրախուսել, աջակցել, որ նա ստեղծի այն, ինչը ստեղծելն իր հնարավորությունների տիրույթում է: Ինչպե՞ս ենք քաջալերելու, այո՛, նաև խոսքով: Ցավոք, մեր իրականության մեջ ընդունված է թերագնահատել խոսքը և դրա արժեքը: Որպես Քրիոստոնեությունն առաջինն ընդունած ժողովուրդ, մենք պետք է արձանագրենք, որ ի սկզբանե բանն էր, այսինքն բանը` խոսքն է, ամեն ինչ սկսվում է խոսքից, մտքերից: Բայց արդյոք միայն խոսքով, իհարկե` ոչ: Հաջորդ ամենակարևոր ուղղությունը մեզ համար իրական տնտեսական գործունեության հնարավորություններ ստեղծելն է` կարգավորումների, մենաշնորհների, կոռուպցիայի բացառման, օրենսդրության բարեփոխումների ու կատարելագործման ճանապարհով»,- ասաց վարչապետը:
Կառավարության ղեկավարի խոսքով` քաղաքական հեղափոխությունը տեղի ունեցավ, երբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի որոշեց, որ ինքն իրենով պետք է փակի այն փողոցները, որոնցով հոսում է կոռուպցիան և ամենաթողությունը:
«Տնտեսական հեղափոխությունը Հայաստանի Հանրապետության ամեն քաղաքացի պետք է իրականացնի: Ամեն մեկը պետք է իր գործունեությամբ փակի պայմանական փողոցները, որտեղով հոսում է աղքատությունը, խեղճությունը: Մենք պետք է պայմանավորվենք, որ մենք իրար հետ պետք է անենք տնտեսական հեղափոխությունը, որովհետև փոփոխությունների մեթոդաբանությունը պետք է պահենք նույնը: Իրականում սա հեշտ չէ: Պետք է խոստովանել, որ տնտեսական կոռուպցիոն համակարգը երբեմն ունի պարզություններ, օրինակ, եթե որևէ բիզնես «փայ է» որևէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ, նշանակում է, որ պատասախանատվության կեսը կիսված է, և երբ ահազանգ լինի, որ ինչ-որ բան բիզնեսին սպառնում է, կարելի է հարկայինին միջամտել, անհարմար մրցակցի շարքից հանել: Նոր իրավիճակը տարբերվում է նրանով, որ նման ապօրինի երաշխիքներ չկան, երախիքները բոլորի համար հավասար են և ամեն մեկն իր բիզնեսի պատասխանատվությունը չի կարող կիսել իշխանության հետ: Որևէ մեկը նրա համար արհեստական խոչընդոտ չի կարող ստեղծել»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարի խոսքով` տնտեսական հեղափոխության պատասխանատվությունը կարող են իսկապես կրել դուխով մարդիկ, դուխով գործարարները, ովքեր վստահ են իրենց աշխատասիրության, ազնվության, սկզբունքայնության վրա և գիտեն, որ տեսակով հաղթող են:
«Գիտեմ, որ Հայաստանում կան հաղթող բիզնեսմեններ: Իսկապես տնտեսական հեղափոխությունը դուխով մարդկանց աշխատանք է, ովքեր հավատում են իրենց մտքին, ուժերին, տաղանդին: Ուզում եմ արձանագրել, որ այսքան մարդկանց այստեղ բերել է հավատը ոչ թե իշխանության, այլ սեփական ուժերի նկատմամբ: Հավատում եմ, որ այստեղ նստած ամեն մարդ գիտի, որ ինքը հաղթող է, գիտի հարստանալ և հարստացնել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել առաջին հերթին պատրաստակամության համար, ինչը շատ մեծ գրավական է: Համոզված եմ, որ հայկական քաղաքական հրաշքին կհաջորդի հայկական տնտեսական հրաշքը: Ուզում եմ ևս մեկ անգամ հռչակել տնտեսական հեղափոխության կարգախոսը` հերիք է ինչքան նստեցինք տեղներս, վեր կենանք ու քայլեք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ներկաներին ողջունեց նաև մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Նա իր խոսքում նշեց, որ ֆորումի ընթացքում կներկայացվեն մարզում առաջնահերթություն համարվող 4 (ՏՏ, գյուղատնտեսություն, տուրիզմ, արդյունաբերություն) ոլորտների զարգացմանն ուղղված ավելի քան 50 գրավիչ ու բազմազան նախագծեր, որոնք կարող են դառնալ շահութաբեր բիզնեսի լավագույն առաջարկներ ներդրողների համար:
- Սիրելի գործարարներ՝ սկսնակ և փորձառու, Հայաստանի և արտերկրի,կոչ եմ անում ձեզ համաժողովի ընթացքում և հաջորդող ժամանակահատվածում, ցուցաբերել առավելագույն ակտիվություն՝ հանուն մեր մարզի տնտեսության զարգացման:Մենք պատրաստակամ ենք դառնալու բոլոր ներդրողների լավագույն աջակիցն ու գործընկերային դաշտի ապահովման երաշխավորը՝ մարզում իրականացվող ցանկացած նախագիծ մրցակցային ու շահավետ պայմաններում կյանքի կոչելու համար: Մենք անում ենք մեր քայլը, այժմ հերթը ձերն է,-ասաց Ա. Ղուկասյանը:
Այնուհետև հյուրերը դիտեցին Լոռու մարզի հնարավորություններն ու զարգացման տեսլականը ներկայացնող ֆիլմ:
«Ներդրումային միջավայրը Հայաստանում» պանելային քննարկում անցկացվեց «Լոֆթ» ընկերության տնօրեն Արևիկ Համբարձումյանի հեղինակությամբ: Որպես բանախոսներ՝ հանդես եկան ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, «Կանգուն-փորձագետների ակումբի» համահիմնադիր Վահե Բալուլյանը, «Արդվի վիլիջ ռեզորտ» ծրագրի իրականացնող Սամվել Պարսեղյանը և «Հայաստանի Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի» նախագահ Բագրատ Ենգիբարյանը:
Միջոցառման հաջորդ հատվածում ներկայացվեցին Լոռու մարզում իրականացվող հաջողված ներդրումային ծրագրերը. Հայաստանի Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամ (Բագրատ Ենգիբարյան), «ԱրխիԴաչ» ՍՊԸ հայ-հոլանդական համատեղ կազմակերպություն, «Առդեսկ» ՍՊԸ (հիմնադիրներ՝ Նատաշա Միրզոյանց, Լաորենց Լիկետ), Արդվի համայնքի զբոսաշրջության ծրագիր (Արտեմ Պարսեղյան), «Աստղիկ» ԲՀ (տնօրեն Մարիամ Անտոնյան), «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ընկերություն (ընկերության հիմնադիր Հուսեյն Յաղուբպուր): Այդ ծրագրերին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://lori.mtad.am/hajoghvats/ :
Օրվա երկրորդ կեսին շուրջ 50 ներդումային ծրագրերը ներկայացվեցին երկու առանձին դահլիճներում (ծրագրերին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով http://lori.mtad.am/anznagir/ ):
Ֆորումի շրջանակներում անցկացվեց նաև մարզի լավագույն ձեռնարկությունների արտադրանքի EXPO ցուցահանդես, որտեղ մարզի գործարարները ներկայացրեցին իրենց արտադրատեսակների լայն ընտրանին:
Ամփոփելով միջոցառումը՝ մարզի ղեկավարը համոզմունք հայտնեց, որ գործարար միջավայրում փորձի փոխանակումը, ներդրումային ծրագրերի հեղինակների հետ շփումներ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22