Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փետրվարի 23-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացվելիք «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես-համաժողովին մարզը պատրաստվում է ամենայն պատասխանատվությամբ

18.02.2019

Փետրվարի 18-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը փոխմարզպետներ Սերգեյ Սարուխանյանի, Արշակ Հովսեփյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:
Փոխմարզպետներ Սերգեյ Սարուխանյանը և Արշակ Հովսեփյանը ներկայացրեցին համառոտ հաշվետվություններ նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ, ապա ստարաբաժանումների ղեկավարները զեկուցեցին մարզի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների ընթացքի մասին:
Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի պետ Արտավազդ Բեջանյանը տեղեկացրեց, որ փետրվարի 15-ի դրությամբ սեփական եկամուտների հավաքագրումը պլանի դիմաց կազմել է 53,9 տոկոս: Ըստ նրա, ներկայում հավաքագրումները նորմալ տեմպերով են իրականացվում, թեև կան թերացող համայնքներ: Ա. Ղուկասյանը հանձնարարեց հետևողական աշխատանքներ իրականացնել, որպեսզի հավաքագրման մակարդակը հնարավոր լինի բարձր պահել մինչև տարեվերջ:
Հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Արտակ Օհանյանը զեկուցեց, որ մարզում գործող բենզալցակայանների տարածքում սանհանգույցների առկայությանն ու դրանք ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ ուսումնասիրություններն ավարտվել են: Բոլոր սեփականատերերի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ:
-Ըստ սեփականատերերի կողմից այս ընթացքում ձեռնարկված միջոցառումների՝ նրանց նկատմամբ կցուցաբերվի անհատական մոտեցում,-ասաց բաժնի պետը:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Արտյոմ Շահվերդյանը մարզի անասնաբույժների հետ համայնքների կողմից պայմանագրերի կնքման հանձնարարականի վերաբերյալ հայտնեց, որ 56 համայնքից 54-ն արդեն կնքել են պայմանագրեր, մյուս երկուսը կկնքեն օրերս:
ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը ներկայացրեց նախորդ օրը Ձորագետ համայնքում անցկացված համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները՝ տեղեկացնելով, որ 75 ձայնով համայնքի ղեկավար է ընտրվել Արմեն Լյովային Գրիգորյանը(մյուս թեկնածուն՝ Վիգեն Ժիրայրի Թումանյանը ստացել է 51 ձայն):
Հանգամանորեն քննարկվեցին փետրվարի 19-ին Դսեղում անցկացվելիք Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառման կազմակերպչական աշխատանքներին նվիրված հարցեր, տրվեցին ցուցումներ:
Անդրադարձ կատարվեց նաև փետրվարի 23-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացվելիք «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես-համաժողովի կազմակերպման ընթացիկ հարցերին: Մարզի ղեկավարը հանձնարարեց ժամկետների մեջ իրականացնել ֆորումի հետ կապված բոլոր աշխատանքները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09