Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
18.02.2019
1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և 1992 թվականին ՀՀ Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված 1955-1965թթ. Ադրբեջանում, ինչպես նաև Արծվաշենում ծնված անձինք, ովքեր ունեն աշխատանքային ստաժի հաստատման հետ կապված դժվարություններ, կարող են մինչև 26.02.2019թ. ժամը 15.00-ը դիմել ՀՀ Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն /սենյակ՝ 304, 301, դիմել՝ Իրինա Գրիգորյանին, Վալերի Ջաղինյանին/:
Կարող են դիմել միայն այն անձինք, ովքեր Ադրբեջանից /Արծվաշենից/ իրենց հետ չեն բերել աշխատանքային գրքույկները կամ էլ գրքույկներում գրառումները բացակայում են կամ էլ լրացված են թերի:
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ