Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հարցը կքննարկվի փոխվարչապետի հետ
15.02.2019
Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը խոստման համաձայն եղել է Ալավերդու պղնձաձուլական գործարանում, հանդիպել աշխատակիցների հետ: Նա վերահաստատել է կառավարության մոտեցում խնդիրը ամենաշահավետ տարբերակով լուծելու վերաբերյալ և փոխանցել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի պատրաստակամությունը հարցnվ առավել հանգամանալի և բազմակողմանիորեն, բոլոր կողմերի մասնակցությամբ կառավարությունում քննարկելու մասին: Նա վստահեցրել է, որ ցանկացած որոշում կբխեցվի աշխատակիցների շահերից և վերահաստատել է նրանց սատարելու իր պատրաստակամությունը: Երկուստեք համաձայնություն է ձեռք բերվել, և ընդամենը ժամեր անց մարզի ղեկավարը և գործարանի մի խումբ աշխատակիցներ Երևանում կհանդիպեն փոխվարչապետի հետ: