Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվեց Սպիտակի պետական քոլեջի կառավարման խորհրդի նիստ
14.02.2019
Փետրվարի 13-ին Սպիտակի պետական քոլեջում անցկացվեց կառավարման խորհրդի նիստ մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանի նախագահությամբ:
Մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը ներկայացրեց բարձր հասարակական ակտիվության ցուցիչների սահմանման հարցը: Նա նշեց, որ նախապատրաստվում է հասարակական ակտիվության սանդղակ սահմանելու գործընթաց, որը հատուկ սահմանումներ կտա, թե որ ակտիվությունն է համարվում մրցակցային կրթաթոշակ ստանալու համար: Ս. Սարուխանյանը չափազանց կարևորեց այս կարգը և քոլեջի ուսանողներին ևս առաջարկեց հանդես գալ առաջարկություններով: Կառավարման խորհրդի անդամները կողմ արտահայտվեցին բարեփոխումների ծրագրին: Մարզպետի տեղակալը ուսման մակարդակը բարձր պահելու համար անհրաժեշտ համարեց ուսանող-դասախոս-տնօրեն ամենօրյա համագործակցությունը: Նա նաև տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսվում է տնօրենի ընտրություն և ներկաներին առաջարկեց հանգամանորեն ծանոթանալ ընտրության կարգին:
Նիստից հետո քոլեջի շուրջ 30 ուսանողի համար Սերգեյ Սարուխանյանն անցկացրեց քաղաքագիտության բաց դաս: Բանախոսի ներկայացրած նյութը մեծ ոգևորություն առաջացրեց ուսանողների շրջանում և պարտավորեցրեց մարզպետի տեղակալին ևս մեկ անգամ հանդիպել նրանց հետ: