Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այցելություն է կատարվել անապահովության գնահատման համակարգում փաստագրում ունեցող թվով 19 ընտանիք

14.02.2019

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի աշխատակիցներն ամենօրյա վերահսկողություն են իրականացնում այս ոլորտում՝ հատկապես նպաստառության համակարգում արձանագրված ապօրինությունները բացահայտելու նպատակով:
Փետրվարի 13-ին աշխատանքային խումբը (մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի առաջատար մասնագետներ Վաղարշակ Եղիազարյան, Գայանե Բոջուկյան, գլխավոր մասնագետ Իրինա Գրիգորյան, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ՝ Հրայր Հակոբյան, Ստեփանավանի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն պետ Արթուր Վարդանյան, գործակալության մասնագետներ Վրույր Պողոսյան, Ռաֆիկ Մատինյան, Լոռի Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Էդվարդ Մելիքսեթյան, Բովաձոր բնակավայրի վարչական ղեկավար Արման Սաքանյան) ուսումնասիրություններ է կատարել Լոռի Բերդ համայնքի Բովաձոր բնակավայրում՝ ստուգելու տվյալ բնակավայրում անապահովության գնահատման համակարգում փաստագրում ունեցող, ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքների բնակարանային պայմանները, նրանց կողմից ներկայացրած փաստաթղթերի ճշտությունը և նպաստ ստանալու իրավունքը։
Այցելություն է կատարվել անապահովության գնահատման համակարգում փաստագրում ունեցող թվով 19 ընտանիք։
Ուսումնասիրությունից պարզվել է, որ ընտանեկան նպաստ ստացող 11 ընտանիքից մեկի՝ Սվետլանա Ավդոյանի, նպաստի վճարումը դադարեցվել է այս տարվա հունվարի 31-ից կեղծ փաստաթղթեր ներկայացնելու, Պայծառ Այվազյանինը՝ դեկտեմբերի 31-ից՝ փաստաթղթերում նկատված անճշտությունների պատճառով։ Թվով 7 ընտանիքի նպաստի վճարումը կասեցվել է թերի փաստաթղթեր ներկայացնելու հիմքով, 3 ընտանիքի ներկայացրած փաստաթղթերում անճշտություններ չեն հայտնաբերվել։ Սոցիալական նպաստ ստացող 4 ընտանիքից 2-ի նպաստի վճարումը կասեցվել է ներկայացրած փաստաթղթերում թերություններ հայտնաբերելու պատճառով, 2 ընտանիքի նպաստի վճարումը կշարունակվի։ Փաստագրված ընտանիքներից մյուս 3-ին 2018թ. 4-րդ եռամսյակում նշանակվել էր հրատապ դրամական օգնություն: Նրանք 2019թ․ 1-ին եռամսյակում հրատապ դրամական օգնություն չեն ստանում։ Յուրաքանչյուր ընտանիք այցելության ընթացքում կազմվել է ուսումնասիրության արձանագրություն։
Այն ընտանիքներին, որտեղ թերություններ են հայտնաբերվել, խորհուրդ է տրվել Ստեփանավանի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն ներկայացնել ստույգ փաստաթղթեր, որից հետո նրանց համար կհաշվարկվի անապահովության նոր միավոր։
Ստեփանավանի սոցիալական աջակցության տարածքային գործակալությանը հանձնարարվել է ստույգ փաստաթղթերը ներկայացնելուց հետո յուրաքանչյուր ընտանիքի համար հաշվարկել անապահովության նոր միավոր և տեղեկատվական բազայում ամրագրել համապատասխան փոփոխությունները։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36