Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ալավերդու պետական քոլեջում կայացած կառավարման խորհրդի նիստ

12.02.2019

Փետրվարի 11-ին Ալավերդու պետական քոլեջում անցկացվեց կառավարման խորհրդի նիստ, որին մասնակցում էր նաև մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը:

Օրակարգի առաջին հարցը ներկայացնելով՝ քոլեջի տնօրեն Ռուդոլֆ Ստեփանյանը մասնավորապես նշեց, որ քոլեջում համակարգից-ժամակարգ տեղափոխման և կրթաթոշակ տրամադրելու մրցույթ անց է կացվել մինչև 2017թ. հունիսի 27-ին:

  Մրցույթին մասնակցել են   <<Բանկային գործ>> մասնագիտության 3-րդ կուրսի, <<Սև և գունավոր մետաղների ձուլման արտադրություն >> 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները՝ թվով 45 հոգի: Բոլոր մանակիցներն ընդգրկվել են անվճար ուսուցման համակարգում, քանի որ հիշյալ կուրսերում իջեցված են ուսումնառության միայն անվճար տեղեր: Նշվեց նաև, որ ֆինանսական միջոցները նվազել են. սահմանված շուրջ 5 միլիոն դրամի փոխարեն նախատեսվել է 3,5 մլն, ինչը դեռևս ճշգրտման կարիք ունի: Այդ հիմքով ցուցակում ընդգրկվել են ուղղակի առաջադիմության և մյուս սոց փաթեթով նախատեսված անձիք: Մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը նշեց , որ նախապատրաստվում է հասարակական ակտիվության սանդղակ սահմանելու գործընթաց, որը հատուկ սահմանումներ կտա, թե որ ակտիվությունն է համարվում մրցակցային՝ կրթաթոշակ ստանալու համար, որը հավանության արժանացավ ներկաների կողմից: Քննարկման ժամանակ արտահայտվեց խորհրդի անդամ Լ. Մեջլումյանը: Նա մտահոգություն հայտնեց, որ կրթաթոշակների թվի կրճատումը կարող է բացասաբար անդրադառնալ հաճախումների վրա: Տնօրենն ի պատասխան նշեց, որ միջոցներ ունենալու դեպքում հաջորդ կիսամյակում կփորձեն ներդնել կրթաթոշակ քոլեջի ունեցած միջոցներից:

Ուսանողների գիտելիքների գնահատման կարգի շուրջ խոսելով՝ մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը նշեց, որ տնօրենի կողմից ստեղծվել է որակի  ապահովման մշտական հանձնաժողով, որը տարին երկու անգամ ուսանողների 2/3 –ի ներգրավմամբ իրականացնում է մնացորդային գիտելիքների ստուգում, ինչն ուղղված է ինչպես ուսանողների, այնպես էլ՝ դասախոսների որակի բարձրացմանը:

Տնօրենը նշեց, որ հետգնահատման այս փուլը իրականացվում է ուսանողների հարցումների, դասախոսի իրավիճակային վերլուծության, առարկայական ծրագրերի բովանդակության և համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրության միջոցով: Նշվեց, որ եթե դասախոսը մոտ 2-3 անգամ արձանագրում է ցածր ցուցանիշեր, տնօրինությունը անդրադառնում է նրա որակական հատկանիշներին և համապատասխան գործընթացներ է ձեռնարկում:

Տնօրենը ներկայացմամբ՝ ներդրվել է ուսանողական վեհաժողով գործընթացը, որին մասնակցում են ուսխորհուրդը, ծնողական խորհուրդը, տնօրինությունը: Տարին երկու անգամ ուսանողներն իրենց հայեցողությամբ քննարկման են ներկայացնում և ինքնուրույն վերլուծում իրենց առաջադիմության փաթեթները, արտահայտում են իրենց կարծիքը գնահատման գործընթացի վերաբերյալ և առաջարկություններ անում:

Նիստից հետո քոլեջում տեղի ունեցավ քաղաքագիտության բաց դաս, որը ղեկավարում էր բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ, Լոռու մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը: Դասախոսությանը մասնակցեց քոլեջի շուրջ հիսուն ուսանող: Բանախոսի ներկայացրած նյութը մեծ ոգևորություն առաջացրեց ուսանողների շրջանում:Նրանց խնդրանքով Ս. Սարուխանյանը խոստացավ ևս մեկ անգամ այցելել քոլեջ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 12:42:01