Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նախնական հավանության արժանացավ 7 ծրագիր

11.02.2019

Այսօր մարզպետարանի դահլիճում անցկացվեց Զբաղվածության աջակցության  Լոռու մարզային հանձնաժողվի նիստը, որը վարում էր հանձնաժողվի նախագահ, Լոռու մարզպետի տեղակալ Արշակ Հովսեփյանը: Նպատակը «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» 2019թ. ծրագրային առաջարկությունների ներկայացումն էր:

Օրակարգի առաջին հարցով հանձնաժողովի քարտուղար, Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը ներկայացրեց հանձնաժողվի կազմը, ապա հանձնաժողովի նախագահի տեղակալ, Վանաձորի տարածքային զաբաղվածության կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանն անդրադարձավ «Վարձատրվող հասարակական աշխատանքների» կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման կարգի պահանջներին: Նա նշեց, որ այս ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ 3 ամիս տևողությամբ հնարավոր կլինի լուծել շուրջ 35 քաղաքացու զբաղվածության խնդիրը՝ միաժամանակ լուծում տալով համայնքային մի շարք խնդիրների:  

Գուգարքի, Սպիտակի, Ալավերդու, Ստեփանավանի տարածաշրջանների թվով 15 համայնքից առաջարկվել է 31 ծրագիր: Քննարկման արդյունքում նախնական հավանության արժանացան դրանցից 7-ը(3-ը՝ Գուգարքի, մեկական՝ Սպիտակի և Թումանյանի, 2-ը՝ Ստեփանավանի տարածաշրջաններից): Ինչպես նշվեց, դրանք կներկայացվեն մարզի ղեկավարին, ապա կկազմվի ծրագրերի իրականացման պլան-ժամանակացույց:  

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 12:42:01