Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաշվետվություն ներկայացրեց Շնող համայնքի ղեկավարը

08.02.2019

Փետրվարի 7-ին Լոռու մարզպետի տեղակալ Արշակ Հովսեփյանը մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ եղավ Շնող խոշորացված համայնքում՝ ներկա գտնվելով ավագանու նիստին: Համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը ներկայացրեց տարեկան հաշվետվություն՝ անդրադառնալով բյուջեի ծախսային և եկամտային մասերին, տարեկան աշխատանքային պլանով նախատեսված աշխատանքների կատարմանը: Նա անդրադարձավ նաև 2019թ. նախատեսված ծրագրերին՝ նշելով, որ դրանք համապատասխանեցված են համայնքի զարգացման հնգամյա ծրագրին և 2019թ. տարեկան աշխատանքային պլանին:

Այցի շրջանակներում մարզպետի տեղակալը եղավ նաև համայնքի դպրոցում, ծանոթացավ պայմաններին և դասասենյակների ջերմային ռեժիմին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23