Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Փարոս» հիմնադրամը նպատակ ունի վերանորոգելու Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոցը, տեղադրելու ջեռուցման լոկալ համակարգ

07.02.2019

Փետրվարի 7-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց հայ-ամերիկյան «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթեր Աբաջյանին, ծրագրերի ղեկավար Սևան Ամիրյանցին, ներկայացուցիչ Գեղամ Մինասյանին և Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Լիլյա Հարությունյանին:

Մարզի ղեկավարին ներկայացնելով հիմնադրամի գործունեությունը՝ հյուրերը նշեցին, որ կազմակերպությունը Հայաստանում բարեգործական ծրագրեր է իրականացնում 2006 թ.-ից սկսած: Մի շարք ծրագրեր են իրականացվել նաև Վանաձորում և Լոռու մարզի մի քանի գյուղական համայնքներում: Ներկայում հիմնադրամը որոշակի աջակցություն է ցուցաբերում Վանաձորի «Օրրան Գրիգորյան կենտրոնի» երեխաներին:

Փ. Աբաջյանը մարզպետին տեղեկացրեց, որ հիմնադրամը նպատակ ունի փուլառփուլ վերանորոգելու Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոցը, տեղադրելու ջեռուցման լոկալ համակարգ:

Ա. Ղուկասյանը, հյուրերին շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար, պատրաստակամություն ցուցաբերեց աջակցելու ցանկացած հարցում.

-Մարզպետարանն իր մշտական ուշադրության կենտրոնում է պահում կրթական ոլորտի խնդիրները, և հնարավորության սահմաններում փորձում ենք այնպես անել, որ մեր երեխաները կրթվեն հարմարավետ պայմաններում,-ասաց մարզի ղեկավարը՝ նշելով, որ հիմնադրամն իր նախաձեռնությամբ մեծ աջակցություն է ցուցաբերում թե՛ դպրոցին ու թե՛ մարզին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-02-20 15:51:16