Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Դեպքի վայր է մեկնել նաև մարզպետ Անդրեյ Ղուկասյանը
25.01.2019
Հունվարի 24-ին, ժամը 18:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում գտնվող երկաթգծի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը տարածվել է մոտակա անտառային հատված, այրվում է մոտ 6 հա խոտածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 19 հրշեջ-փրկարար, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության 15, «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության 12 և ոստիկանության 30 աշխատակից և Վահագնաձոր գյուղի բնակիչներ:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել նաև մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: