Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Համայնքային հաստիքային անասնաբույժի խնդիրը պետք է վերջնական լուծում ստանա. պահանջը հստակ է
25.01.2019
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 1-ին մասի 2-րդ կետի պահանջը՝ «ապահովել անասնաբուժական ծառայության գործունեության կազմակերպումը՝ համայնքային հաստիքային անասնաբույժի միջոցով», դեռևս մարզում հնարավոր չի լինում իրագործել: Մարզի միայն Գուգարքի և Սպիտակի տարածաշրջանների համայնքերում է խնդիրն ամբողջությամբ լուծված, մյուսները՝ հատկապես խոշորացված համայնքները, հապաղում են, մինչդեռ պահանջը հստակ է:
Այս խնդրի առավել առարկայական քննարկման նպատակով մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հրավիրել էր մարզի համայնքները սպասարկող անասնաբույժերին՝ ընդունելի տարբերակ առաջարկելու, ինչպես նաև անասնաբույժերի խնդիրները լսելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ:
-Մենք փորձում ենք ձեր և համայնքների միջև միջնորդ հանդիսանալ, որպեսզի խնդիրը խելամիտ լուծում ստանա,-ասաց մարզի ղեկավարը:
Առաջարկվող տարբերակով, համայնքները, աշխատանքային պայմանագիր կնքելով անասնաբույժերի հետ, պարտավորվում են տեղեկանքների լրացում, գրանցամատյանների վարում և անասունների հաշվառում ծառայությունների համար վարձատրվել ֆիքսված 25 հազար դրամ աշխատավարձով, որպեսզի դրույքաչափը ամբողջական դառնա, մյուս կեսը (30 հազար դրամի չափով) կլրացվի անասնաբույժերի կողմից մատուցված ծառայությունների դիմաց կատարված հավաքագրումներից: Առաջարկվեց աշխատել առայժմ այս տարբերակով, մինչև բարձրացված հարցերն առավել առարկայական և հստակ կդառնան:
-Խնդիրը պետք է վերջնական լուծում ստանա մինչև հաջորդ ամսվա կեսերը,-ասաց մարզպետը: