Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ամենօրյա աշխատանքներ պետք է իրականացնել 2019թ. հարկերի հավաքագրումները պատշաճ իրականացնելու համար
22.01.2019
Հունավարի 22-ին Լոռու մարզպետի տեղակալ Արշակ Հովսեփյանը խոհրդակցություն անցկացրեց 2018թ. պլանային ցուցանիշերով 80 տոկոսից ցածր հավաքագրումներ ապահոված Ձորագյուղ, Վահագնի, Սարահարթ, Գոգարան, Մեծավան, Սարչապետ, Գյուլագարակ, Քարաձոր և Ազնվաձոր համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին նաև մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաներ:
Փոխմարզպետն անընդունելի համարեց նման անբարեխիղճ աշխատանքը և հորդորեց ամենօրյա աշխատանքներ իրականացնել 2019թ. հարկերի հավաքագրումները պատշաճ իրականացնելու համար: Անդրադարձ կատարվեց նաև օրենքով սահմանված կարգով համայնքներում անասնաբույժերի հաստիքներ նախատեսելու խնդրին: Փոխմարզպետը նշեց, որ խնդրին վերջնական լուծում պետք է տրվի արդեն այս ամսվա ընթացքում: