Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումի կազմակերպման աշխատանքներն անձամբ ղեկավարում է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը
18.01.2019
Հերթական հանդիպումը կայացավ աշխատանքներն իրականացնող «Stage Stayle» ընկերության ներկայացուցիչների և մարզպետարանի աշխատանքային հանձնաժողովի կազմի միջև: Մարզի ղեկավարի հետ հստակեցնելով տեսաֆիլմի նկարահանման վերջնաժամկետը և ֆորումի համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների օգտագործման հնարավոր տարբերակները՝ մարզպետի խորհրդական Լևոն Տեր-Սիմոնյանը կազմակերպության ներկայացուցիչների հետ եղավ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, որտեղ իրականացվելու է ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումը:
Տեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցների ուղեկցությամբ նրանք ծանոթացան ֆորումի, էքսպո ցուցահանդեսի և ոլորտային քննարկումների իրականացման համար նախատեսված տարածքներին և տեխնիկական պայմաններին:
«Stage Stayle» ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնն ունի ֆորումն իրականացնելու համար անհրաժեշտ լավագույն պայմանները: