Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզի ղեկավարը հորդորեց ճանապարհների ձյան մաքրման աշխատանքները կազմակերպել օպերատիվ կերպով
17.01.2019
Հունվարի 17-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը խոհրդակցություն էր հրավիրել միջպետական, հանրապետական և մարզային ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների՝ «Լոռի ՃՇՇ» ՓԲԸ, «Ճանապարհ» ՓԲԸ, «Թումանյան ՃՇՇՁ» ԲԲԸ, «Արգիշտի-1» ՍՊԸ, «Տաշիր ՃՇՇՁ» ՓԲԸ, տնօրեններին և պատասխանատուներին՝ ձյան առատ տեղումների հետ կապված ճանապարհների մաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու խնդիրների քննարկման նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը, վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետի պաշտոնակատար Վահրամ Ղարսյանը: Մարզի ղեկավարը հորդորեց ճանապարհների մաքրման աշխատանքները կազմակերպել օպերատիվ կերպով: Նա այս առումով բացառեց որևէ թերացում կամ հապաղում՝ նշելով, որ տվյալ պարագայում կարող ենք գործ ունենալ ավտովթարների հետ՝ անցանկալի բոլոր հետևանքներով:
Ճանապարհաշինական ընկերությունների ներկայացուցիչները վստահեցրին, որ ապահովված են անհրաժեշտ տեխնիկայով և աղաավազային խառնուրդով և պատրաստ են անել հնարավորինը՝ ձմռան ամիսներին ճանապարհների մաքրման աշխատանքները առանց թերացումների կազմակերպելու համար: