Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվեց մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը
16.01.2019
Լոռու մարզպետարանում այսօր տեղի ունեցավ Լոռու մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
Մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Սպարտակ Ղուբաթյանը հանձնաժողովի ուշադրությանը ներկայացրեց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու վերաբերյալ 77 գործ, որոնցից հանրակրթական դպրոցներում սովորող՝ 63 քաղաքացի, «Պատիվ ունեմ» ծրագրով՝ 5 և բարձրագույն ուսումնական հաստատություններում պետական պատվերող սովորող՝ 9 քաղաքացի: Ներկայացված գործերը քննարկվեցին առանձին-առանձին և դրանց վերաբերյալ տրվեցին դրական եզրակացություններ: