Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես-ֆորումին մասնակցելու համար կհրավիրվեն ծնունդով լոռեցի գործարարներ

11.01.2019

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանն «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես-ֆորումի աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով այսօր խորհրդակցություն անցկացրեց մարզի մի խումբ համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա էր նաև մարզպետի տեղակալ Արշակ Հովսեփյանը:
Ա. Ղուկասյանը ևս մեկ անգամ նշեց, որ այն աննախադեպ միջոցառում է լինելու և դեպի մարզ ներդրումներ ներգրավելու նպատակ ունի:
-Աշխատում ենք ամենժամյա ռեժիմով, որպեսզի ֆորումն անցկացվի շատ բարձր մակարդակով և ծառայի իր բուն նպատակին: Առաջիկայում կտեղադրվեն նաև գովազդային վահանականեր: Տեղեկացնեմ նաև, որ մարզի ներդրումային գրավչությունները ներկայացնող ֆիլմ է նկարահանվում,-ասաց Ա. Ղուկասյանը:
Նա համայնքների ղեկավարներին առաջարկեց կապ հաստատել արտերկրում բնակվող և գործունեություն ծավալող գործարարների հետ, ովքեր արմատներով իրենց համայնքներից են և հրավիրել բիզնես-առաջարկով հանդես գալու ֆորումի ընթացքում:
- Մենք գործարարներին փոխշահավետ համագործակցություն ենք առաջարկում՝ պատրաստակամ լինելով աջակցել նրանց մեր մարզում բիզնես սկսելու հարցում,-ասաց մարզի ղեկվարը:
Փոխմարզպետը պատրաստակամություն հայտնեց անձամբ զրուցելու գործարարների հետ:
-Ներդրումների ոլորտները բազմազան են, իսկ պետությունը պատրաստ է աջակցել,-ասաց նա:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:40:00