Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ծառայության մեկնեցին այս տարվա առաջին նորակոչիկները
09.01.2019
Այսօր ժամկետային զինծառայության մեկնող առաջին նորակոչիկներին Վանաձորի զինկոմիսարիատից ճանապարհելու էր գնացել մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, մարզպետարանի պաշտոնյաներ:
Նա տղաներին մաղթեց անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ հայրենի օջախներ:
«Դուք մեկնում եք պաշտպանելու մեր նոր Հայաստանի սահմանները: Վստահ եմ՝ հայրենիքի հանդեպ ձեր պարտքը կկատարեք մեծ պատասխանատվությամբ և հպարտությամբ: Դուք մեր հայրենիքի խաղաղության և ապահովության երաշխավորն եք: Մաղթում եմ ձեզ բարի ծառայություն, իսկ ձեր ծնողներին նաև՝ համբերություն: Վստահ եմ՝ դուք շատ հպարտ եք, որ ձեր որդիները հայրենիքի զինվորը լինելու պատվին են արժանացել»,-ասաց Ա. Ղուկասյանը:
Նորակոչիկներին օրհնանքի խոսք ասաց Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ տեր Սեպուհ արք. Չուլջյանը, ապա ներկաները միասին աղոթք հղեցին առ Աստված՝ հանուն հայրենիքի պաշտպանների:
Երիտասարդներին բարեմաղթանքներ հղեց նաև Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: