Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Վարդաբլուրի Սուրբ Աստվածածին եկեղեցու 2019 թվականի խաչքավորն է

08.01.2019

Հունվարի 6-ին Լոռու մարզի Վարդաբլուր վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ համայնքի հոգևոր հովիվ Տեր Մերուժան քահանա Սողոյանը մատուցեց Սուրբ պատարագ, որից հետո ներկայացրեց տարվա եկեղեցու խաչքավոր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին:
Եկեղեցու խորանի սուրբ խաչը հանձնվեց խաչքավորին, վերջինս այն 40 օր իր տանը պահելուց հետո կվերադարձնի եկեղեցուն: Հոգևոր հովիվը ներկաներին նաև գինու մեջ թաթախված նշխարհ բաժանեց, որպես մարդկային մեղքերի թողության քրիստոնեական նշան: Պատարագի ավարտին քահանան խոսեց Սուրբ Ծննդյան հրաշափառ տոնի մասին և կատարեց նաև Ջրօրհնեքի մեծախորհուրդ արարողությունը, որը հիշատակն է Հորդանան գետում Հիսուս Քրիստոսի մկրտության:
Քահանան հատուկ աղոթքներով և շարականների երգեցողությամբ օրհնեց ջուրը Սուրբ Խաչով, Սուրբ Ավետարանով և Սրբալույս Մյուռոնով: Արարողությունից հետո սրբագործված ու շնորհազարդված ջուրը բաժանվեց ժողովրդին հոգու և մարմնի նորոգության համար:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և իր ընտանիքի անունից ներկաներին մատուցվեց Սուրբ մատաղ: Նույն օրը քահանայի ձեռամբ կատարվեց նաև Տնօրհնեքի արարողություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36