Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը հյուրընկալվել է թեմակալ առաջնորդին
28.12.2018
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն աշխատանքային տարին ամփոփեց՝ հյուրընկալվելով Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանին: Ամփոփելով անցնող տարին՝ մարզի ղեկավարը պատրաստակամություն հայտնեց գալիք տարում ևս շարունակելու սերտ համագործակցությունն ու մեկտեղելու ջանքերը մարզում հոգևոր արժեքների պահպանման, սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման և հասարակական մյուս բոլոր հարցերում իրականացվող պետական մոտեցումներում:
Մարզպետն արժանացավ սրբազան առաջնորդի օրհնությանը, երկուստեք շնորհավորական խոսքեր հնչեցին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: