Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ծանոթացավ մարզում ընթացող շինաշխատանքների ընթացքին

27.12.2018

 Դեկտեմբերի 26-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն աշխատանքային այցով եղավ Գուգարքի, Ստեփանավանի, Թումանյանի տարածաշրջաններում՝ ծանոթանալու մի շարք համայնքներում պետբյուջեի միջոցներով իրականացվող շինաշխատանքների ընթացքին: Նրան ուղեկցում էին քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը, մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաներ:
Մարզի ղեկավարը նախ եղավ Բազում համայնքի դպրոցում, որտեղ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով (նախահաշվային արժեքը 6790.0 հազ. դրամ) ջեռուցման համակարգ է տեղադրվել: Գյուլագարակ համայնքում սուբվենիցոն ծրագրերի շրջանակներում փողոցների գիշերային լուսավորության վերականգնման աշխատանքներ են կատարվել (նախահաշվային արժեքը 28000.0 հազ. դրամ): Այստեղ նաև մանկապարտեզ է կառուցվել: Աշխատանքներն իրականացվել են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով: Մարզի ղեկավարը եղավ նաև Գյուլագարակի բուժմանկաբարձական կենտրոնում, ծանոթացավ կենտրոնի պայմաններին և մատուցվող ծառայություններին:
Հաջորդ կանգառը Ստեփանավան համայնքում էր: Այստեղ այս տարի Գ. Նժդեհի փողոցի հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պատվիրատվությամբ՝ 114.7 հազար դրամ ընդհանուր արժեքով, բարեկարգվում եմ նաև մայթերը:
Լոռի Բերդ համայնք այցի շրջանականերում մարզպետը ծանոթացավ դպրոցի ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքներին, որոնք իրականացվել են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով (նախահաշվային արժեքը 4850 հազ. դրամ):
Օձուն համայնքի դպրոցում ևս ջեռուցման համակարգ է տեղադրվել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով (նախահաշվային արժեքը կազմել է 13580.0 հազ. դրամ), իսկ 4-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքները կատարվել են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով և սուբվենցիոն ծրագրերով (արժեքը կազմել է 21600.0 հազ. դրամ): Անդրեյ Ղուկասյանն ընդհանուր առմամբ դրական գնահատեց ասֆալտապատման աշխատանքները, իսկ քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը շինարարին հորդորեց վերացնել նկատված որոշ թերություններ: Օձունի դպրոցում նաև հիմնանորոգման խնդիր կա, որը ևս կիրականացվի սուբվենցիոն ծրագրերով:
Ալավերդի համայնքում մարզպետը ծանոթացավ Թումանյան փողոցի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք իրականացվում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պատվիրատվությամբ՝ 228000.0 հազար դրամ նախահաշվային արժեքով:
Եղեգնուտ համայնքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է հանդիսությունների սրահ (նախահաշվային արժեքը՝ 42000.0 հազար դրամ):
Այցելության վերջին կանգառը Փամբակն էր, որտեղ համայնքային կենտրոնի կապիտալ հիմնանորոգում է իրականացվում՝ սուբվենցիոն ծրագերերի շրջանակներում (նախահաշվային արժեքը՝ 39000.0 հազար դրամ): Մարզպետը կարևորեց մարզում ընթացող շինաշխատանքների որակը՝ նշելով, որ վատորակ աշխատանքները պարզապես չեն ընդունվի, և շինարարները ստիպաված կլինեն ծախսել կրկնակի միջոցներ՝ շտկելով թերությունները:
Նա ասաց, որ մարզպետարանի համապատասխան վարչությունը անընդհատ հետևողական է լինելու ցանկացած շինարարության նկատմամբ: Այցելությունների ընթացքում մարզի ղեկավարը ծանոթացավ նաև համայնքների մյուս խնդիրներին, խոսեց սեփական եկամուտների հավաքագրման ընթացքից և հույս հայտնեց, որ ամփոփիչ տարում հավաքագրման ցուցանիշները կհասցվեն առավելագույնի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 12:42:01