Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Պատրաստ ենք համագործակցելու». Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ճեպազրույց ունեցավ մարզային լրագրողների հետ

25.12.2018

Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը տարեվերջյան ճեպազրույց ունեցավ մարզի լրատվամիջոցների հետ՝ պատասխանելով նրանց մի քանի հարցերի՝ կապված հիմնականում վերջին ամիսների ձեռքբերումների և 2019թ. անելիքների հետ:
-Շատ եմ կարևորում ձեր աշխատանքը հատկապես երկրում տեղի ունեցած շրջադարձային փոփոխությունների առումով: Ուզում եմ շնորհակալություն հայտնել 2018թ. մեր համագործակցության համար և վստահ լինել, որ է՛լ ավելի արդյունավետ կաշխատենք 2019թ.-ին: Մաղթում եմ, որ գալիք տարում միայն լավ իրադարձություններ առիթ ունենաք լուսաբանելու: Պատրաստ ենք համագործակցելու և աշխատելու ազատ ու թափանցիկ: Ակնկալում եմ միայն օբյեկտիվ լուսաբանում: Վստահ եղեք, որ անգամ ամենացավոտ հրապարակումը, եթե այն օբյեկտիվ է, ապա ընդունելի է,- ասաց Ա. Ղուկասյանը:
Նա, ի պատասխան լրագրողների հարցի, նշեց, որ իր պաշտոնավարման ընթացքում գլխավոր ձեռքբերումը համարում է այն, որ մարզպետարանն իր աշխատանքում ձգտել է առավելագույն թափանցիկության, բացառվել են բոլոր տիպի կոռուպցիոն դրսևորումները: Մարզպետը նաև նշեց, որ ներդրումների առումով մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որոնք միս ու արյուն կստանան արդեն 2019թ.-ին: Լրագրողների հարցին պատասախանելով՝ մարզպետը նաև նշեց, որ 2019թ. մարզպետարանում կառուցվածքային, հետևաբար նաև՝ կադրային փոփոխություններ են սպասվում:
Հանդիպման ավարտին Ա. Ղուկասյանը հյուրասիրության սեղանի շուրջ շնորհավորեց մարզի լրատվամիջոցներին գալիք տոների կապակցությամբ և փոքրիկ հուշանվերներ հանձնեց:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 12:42:01