Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես-ֆորումի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են
25.12.2018
«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես-ֆորումի կազմակերպման համար մարզպետարանի նիստերի դահլիճում կազմակերպվել էր բիզնես ծրագրերի քննարկում համայնքների պատասխանատումների և մասնավոր ընկերությունների մասնակցությամբ։ Հանդիպումն անց էր կացվում մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ղեկավարությամբ, հրավիրված էր «Ռեդինետ» կազմակերպությունը` որպես բիզնես ծրագրերի խորհրդատու։
Հերթական հանդիպումը նպատակաուղղված էր ներկայացված համայնքային զարգացման և բիզնես ծրագրերը ներդրողների համար ավելի ներկայանալի և գրավիչ դարձնելուն։ Փորձագետները, մեկ առ մեկ անդրադառնալով առկա 12 ծրագրերին, իրենց նկատառումները հայտնեցին ծրագրերի վերափոխման և բիզնես-ֆորումին դրանց ներկայացման վերաբերյալ։