Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Բարին արա» կամավորական ակցիան համախմբել էր 42 կառույցի` 23.438 մասնակիցներով
24.12.2018
Անցկացվեց «Խաչվող ուղիներ» սոցիալական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվող «Բարին արա» ակցիայի 11-րդ հաշվետու միջոցառումը, որին ներկա էր նաև Լոռու փոխմարզպետ Սերգեյ Սարուխանյանը: Նա ողջունեց ակցիայի բոլոր մասնակիցներին և «Հայկական Կարիտաս»-ի «Փոքրիկ իշխան» կենտրոնին հանձնեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհակալագիրը:
-Բարության գաղափարն ինքնին ողջունելի է: Շնորհակալ եմ ձեզ «Խաչվող ուղիների», «Հայկական Կարիտասի» «Փոքրիկ իշխան» կենտրոնի հարգելի՛ աշխատակակիցներ, այս կարևոր ծրագիրը նախաձեռնելու և այսքան տարի իրականացնելու համար և ձեզ՝ ծրագրի հարգելի մասնակիցնե՛ր, որ առկա հնարավորությունների սահմաններում փորձում եք բարին գործել,-իր խոքում նշեց փոխմարզպետը՝ վստահեցնելով, որ Լոռու մարզպետարանը և անձամբ ինքը պատրաստ են կանգնելու բոլոր ողջունելի նախաձեռնությունների կողքին:
Դեռ 2007թ.-ին էր, որ «Խաչվող ուղիներ» սոցիալական հասարակական կազմակերպությունը Վանաձորում հիմնեց «Բարին արա» կամավորական ակցիան` բարության
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 12:42:01