Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կաթնաջուր համայնքի միջնակարգ դպրոցում բացվեց «Սմարթ» դասարան

21.12.2018

Լոռու մարզում այսօր բացվեց 22-րդ «Սմարթ» դասարանը, այս անգամ՝ «Յունիբանկի» ֆինանսավորմամբ: Վերջինս «Սմարթ» դասարանի շինարարությունը նախաձեռնել է ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի առիթով՝ ընտրելով դպրոց հենց Սպիտակի տարածաշրջանում: Դասարանի հանդիսավոր բացմանը ներկա էին մարզպետի տեղակալ Արշակ Հովսեփյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը, «Յունիբանկի» ներկայացուցիչները, համայնքի ղեկավար Արմեն Պապոյանը, այլ հյուրեր:

Վարչության պետի պաշտոնակատարը շնորհակալություն հայտնեց «Յունիբանկի» ներկայացուցիչներին ծրագրի իրականացման համար՝ հույս հայտնելով, որ այն շարունակական բնույթ կկրի: Դպրոցի աշակերտները «Սմարթ» դասարանում, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ բաց դաս վարեցին: Ռաֆայել Հարությունյանն իր հերթին պատրաստակամություն հայտնեց միջնորդել, որպեսզի դպրոցի ուսուցիչը վերապատրաստվի Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում՝ դասարանը առավելագույն ներուժով օգտագործելու նպատակադրմամբ:  Նա նաև շրջայց կատարեց դպրոցում, ծանոթացավ դպրոցի պայմաններին, կրթական գործընթացին: 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 14:49:39