Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամանորյա տոների ընդառաջ. հանդիպում՝ մարզպետարան-ոստիկանություն-համայնք

19.12.2018

Անցկացվեց Լոռու մարզպետարան-ոստիկանություն-համայնք ձևաչափով հերթական հանդիպում-քննարկումը, որը վարում էր մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը:Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալներ Արամ Խաչատրյանը և Արշակ Հովսեփյանը, մարզպետարանի պատասախանատու պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ:

 Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի տեղակալ Արտյոմ Մաղաքյանը նշեց, որ հանդիպման օպերատիվ առիթը, ամանորյա տոների հետ կապված, կանխարգելիչ միջոցառումների իրականացումն է մասնավորապես՝ լռության ժամերը հրավառություններով խախատելու, ճանապարհային երթևեկության, գողությունների ակտիվացման և այլն: Նշված հարցերին անդրադառնալով՝ նա զգուշացրեց, որ լռության ժամերը խախտելու դեպքում վարչական տուգանքներ կկիրառվեն:

-Մեր նպատակը ոչ թե տուգանելը, այլ նմանատիպ դեպքերի կանխարգելումն է,-ասաց վարչության պետի տեղակալը՝ ներկաներին առաջարկելով այս հարցում աջակցել ոստիկանությանը՝ իրականացնելով բացատրական աշխատանքներ:

Ա. Մաղաքյանը կարևորեց նաև նախատոնական և տոնական օրերին հասարակական կարգի պահպանման հետ կապված աշխատանքները, ինչպես նաև պայթուցիկ հրավառ նյութերի անցանկալի հետևանքների կանխարգելման նպատակով բնակչության հետ ոստիկանության, համայնքի ղեկավարության կողմից տարվելիք բացատրական աշխատանքները:

Կարևորվեց նաև զբոսաշրջիկների այցերի ակտիվացման հետ կապված՝ նրանց անվտանգության ապահովման անհրաժեշտությունը:

-Զբոսաշրջիկների մեծ հոսքը մեր հանրապետություն նախևառաջ պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունը համարվում աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկը, հետևաբար պետք է անենք ամեն հնարավորը նրանց անվտանգությունը երաշխավորելու համար,-ասաց Սերգեյ Սարուխանյանը:    
Համայնքների ղեկավարները անդրադարձան նշված ուղղություններով իրենց համայնքներում իրականացված և առաջիկայում նախատեսվող աշխատանքներին:
Մարզպետի տեղակալն իր հերթին մարզպետարանի աշխատակազմի և համայնքների ղեկավարների անունից պատրաստակամություն հայտնեց ամենայն աջակցություն ցուցաբերել ոստիկանությանը հատկապես տոնական օրերին անցանկալի դեպքերը կանխարգելելու նպատակադրմամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 12:42:01