Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն առողջապահական հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ

15.12.2018

Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը խորհրդակցություն անցկացրեց մարզի առողջապահական հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ: ՄԻնչ խորհրդակցության օրակարգային հարցերին անցնելը մարզպետի առաջարկությամբ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին բժիշկ Գևորգ Ղամբարյանի հիշատակը: Ա. Ղուկասյանը նախ ներկայացրեց մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետին՝ Արթուր Մխիթարյանին՝ նշելով, որ վստահում է հարյուր տոկոսով և ակնկալում է բարձրորակ աշխատանք:
-Մեր ամենաառաջնային խնդիրը պետք է լինի առողջապահական ծառայությունների որակի բարձրացումը,-ասաց Ա. Ղուկասյանը՝ ընդգծելով, որ պակաս կարևոր չէ նաև բուժաշխատողների վերաբերմունքը քաղաքացիների և հիվանդների նկատմամբ: Նա իսպառ բացառեց նաև ապօրինի դրամաշրջանառությունը.
-Այսուհետ ցանկացած նման դեպքով զբաղվելու են իրավապահ մարմինները: Այլևս որևէ ներում չի լինելու, անգամ եթե խոսքը վերաբերի եզակի մասնագետների,- նշեց Ա. Ղուկասյանը:
Նա կարևորեց նաև բուժհիմնարկների տնօրենների և բուժքույրերի մրցույթների պատշաճ անցկացումը, ինչպես նաև թոշակային տարիքի բուժաշխատողների պատշաճ ծանուցումը:
Վարչության պետ Ա. Խիթարյանը ներկաների հետ քննարկեց ոլորտային մի շարք հարցեր, մասնավորապես՝շտապօգնության մեքենաների վառելիքի, նախազորակոչային տարիքի տղաների պատվաստումների, սքրինինգային ծրագրերի վերաբերյալ և այլն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 14:50:57