Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ուսումնավարժություն «Ուժեղ երկրաշարժի դեպքում Վանաձորի պետական համալսարանի աշխատակազմի և ուսանողների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով

06.12.2018

1988թ. Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված «Աղետների դիմակայության օր» խորագրով հանրապետությունում անցկացվող միջոցառումների շրջանակներում այսօր Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից «Ուժեղ երկրաշարժի դեպքում Վանաձորի պետական համալսարանի աշխատակազմի և ուսանողների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տեխնիկական ուսումնավարժություն անցկացվեց Վանաձորի պետական համալսարանում, որին ներկա գտնվեցին նաև մարզպետի տեղակալ, մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Սարուխանյանը, մարզպետարանի այլ պատասխանատու պաշտոնյաներ:
Ուսումնավարժության սցենարի համաձայն՝ ՀՀ ԱԻՆ «ՍՊԱԾ» ՊՈԱԿ-ի «Վանաձոր» համալիր կայանի ՕՀ-ից ստացվել է տեղեկատվություն, որ դեկտեմբերի 6-ին տեղական ժամանակով 10:45-ին Լոռու մարզի տարածքում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ: Էպիկենտրոնը գտնվում է Վանաձոր քաղաքից մոտ 30 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ Շիրակամուտ համայնքի տարածքում, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8 բալ:
Ըստ նախնական տվյալների կան զոհեր և վիրավորներ: Էպիկենտրոնում և նրան հարակից բնակավայրերում ստեղծվել է բարդ ինժեներական, բժշկական և հրդեհային իրա¬¬վի¬ճակ: Մաս¬նա¬կի ավե¬րա¬ծու¬թյուններ կան նաև մարզկենտրոն Վանաձորում:
Ժամը 10:55-ին Լոռու ՄՓՎ ՃԿԿ կրտսեր հրահանգիչը ահազանգ է ստա¬ցել Վանաձորի պետական համալսարանում երկրաշարժի հետևանքով հրդեհի բռնկման և մասնակի փլուզումների վերաբեր¬յալ: Դեպքի վայր ժամանած Վանաձորի թիվ 1 ՀՓՋ-ի մարտական հաշվարկները տեղում պարզել են, որ համալսարանի գլխավոր մասնաշենքին հարակից համալսարանի կենտրոնական ջեռուցման կաթսայատանը հրդեհ է բռնկվել:
Հետախուզության ար¬դյունքներից պարզվել է, որ կաթսայատանը կա մեկ տու-ժած ջեր¬մա¬յին այրվածքներով` անգի¬տա¬կից վիճա¬կում, գլխավոր մասնաշենքի 4-րդ հարկում միջնապատի փլուզման արդյունքում կա մեկ տուժած գլխի շրջանում և ձախ ազդրի վնասվածքներով, իսկ ֆիզիկամաթեմատիկական մասնաշենքի 3-րդ հարկում երկաթբետոնյա կոնստրուկցիաների մասնակի անկման հետևանքով հայտնաբերվել են թվով 2 տուժածներ՝ «Քրաշ» սինդրոմով և աջ արմունկի բաց կոտրվածքով:
Դեպքի վայր են ժամանում ԼՄՓ վարչության օպերատիվ խումբը, Ոստիկա-նու¬¬¬թյան Լոռու մար¬զա¬յին վար¬չու¬թ¬յան Տարոնի բաժնի հաշվարկը, ճանապարհային ոստիկանու¬թ¬յան 2-րդ սպայա¬կան գումարտակի 5-րդ վաշտի հաշ¬վար¬կները, «Վանաձորի բժշկական կենտ¬¬¬րոն» ՓԲԸ-ի շտապբուժօգ¬նու¬թյան ծառայության գծային բրիգադը: Տեղում կազմակերպվում են hրդեհաշիջ¬ման, որոնո¬ղափրկարա-րա¬¬կան, տարա¬հան¬ման, առաջին օգնության, հասարակական կարգի պահպանման և վթա¬րա¬վերա¬կանգ¬նո¬ղական աշխատանքներ:
Ուսումնավարժության ակտիվ մասնակցություն ունեցան նաև բուհի ուսանողները:
Ուսումնավարժության ավարտին Լոռու մարզպետարանի պաշտոնյաների, Լոռու մարիզ փրկարարական վարչության և ՎՊՀ կառավարման խորհրդի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեցին ուսումնավարժության արդյունքները: Մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Սարուխանյանն իր գոհունակությունը հայտնեց կազմակերպչական աշխատանքներից և ուսումնավարժությունը գնահատեց բավարար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 15:37:28