Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աղետների դիմակայության օր

05.12.2018

 1988թ. Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված «Աղետների դիմակայության օր» խորագրով հանրապետությունում անցկացվող միջոցառումների շրջանակներում Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից այսօր ժամը 11-13-ը Վանաձորի Հայքի հրապարակում անցկացվեց հրշեջ-փրկարարական տեխնիկայի և գույքի ցուցադրություն: Վերջինիս ներկա գտնվեց նաև Լոռու մարզպետի տեղակալ, մարզպետի ժամանկավոր պաշտոնակատար Սերգեյ Սարուխանյանը, մարզպետարանի այլ պատասխանատու պաշտոնյաներ:
Ս. Սարուխանյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանը, Լոռու մարզի փրկարարական վարչությանը ամենօրյա անձնվեր աշխատանքի համար և հույս հյատնեց, որ չարաբաստիկ աղետներ մեր երկրում այլևս չեն լինի և փրկարարների աշխատանքը կսահմանափակվի միայն ուսումնավարժություններով և ամենօրյա պատրաստականությամբ:
Միջոցառումների շրջանականերում դեկտեմբերի 6-ին, ժամը 11-ին Վանաձորի պետական համալսարանում տեղի կունենա նաև «Ուժեղ երկրաշարժի դեպքում Վանաձորի պետական համալսարանի աշխատակազմի և ուսանողների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տեխնիկական ուսումնավարժություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36