Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվեց Վանաձորի թիվ 5 համաբուժարանի տնօրենը

03.12.2018

 Վանաձորի թիվ 5 համաբուժարանի տնօրենի թափուր տեղի համար օրերս անցկացված մրցույթի արդյունքում մարզպետի տեղակալ, մարզպետի ժամանկավոր պաշտոնակատար Սերգեյ Սարուխանյանի կարգադրությամբ տնօրեն է նշանակվել Գևորգ Արտավազդի Ղամբարյանը:
Այսօր նորանշանակ տնօրենին համաբուժարանի կոլեկտիվին ներկայացրեց Սերգեյ Սարուխանյանը:
Նա շնորհակալություն հայտնեց համաբուժարանի վաստակաշատ տնօրեն Զեմֆիրա Մարգարյանին՝ իր բարի համբավի, մեծ ավանդի և համաբուժարանի զարգացման գործում ներդրած ջանքերի համար: Մարզպետի ժամանկավոր պաշտոնակատարը հույս հայտնեց, որ նորանշանակ տնօրենը նույնքան սիրված և ընդունված կլինի կոլեկտիվի և համաբուժարանի կողմից սպասարկվող բնակչության կողմից:
Կոլեկտիվի ներկայացուցիչները նշեցին, որ բժիշկ Ղամբարյանին վաղուց են ճանաչում, համատեղ աշխատելու պատիվ են ունեցել և այժմ էլ ուրախ են նշանակման կապակցությամբ: Ս. Սարուխանյանը նրանց մաղթեց արդյունավետ համատեղ աշխատանք:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36