Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

03.12.2018

Այսօր Լոռու մարզպետի տեղակալ, մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Սարուխանյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն փոխմարզպետ Արշակ Հովսեփյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և մարզպետարանի այլ պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ:
Նրանք հանդես եկան շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ համառոտ հաշվետվություններով՝ մասնավորապես անդրադառնալով տարբեր գերատեսչություններից և մարզի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարմանը: Անդրադարձ կատարվեց նաև ընթացիկ խնդիրներին: Վերջիններիս հետ կապված՝ փոխմարզպետը հանդես եկավ հստակ ցուցումներով:
Մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Խաչատրյանը ներկայացրեց ստորաբաժանումների ընթացիկ աշխատանքները՝ նշելով, որ բոլոր հանձնարարականները կատարվել են ժամկետների մեջ:
Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի պետ Արտավազդ Բեջանյանի ներկայացմամբ, նոյեմբեր ամսվա սեփական եկամուտների կատարողականը պլանի դիմաց 100 տոկոս է կազմել, մինչդեռ 11 ամսվա ցուցանիշերով՝ սեփական եկամուտների կատարողականը պլանի դիմաց կազմել է 80 տոկոս, գույքահարկինը՝ 75 և հողի հարկինը՝ 79 տոկոս:
Ս. Սարուխանյանը հորդորեց շարունակել հետևողական աշխատանքները հարկերի հավաքագրումը պատշաճ կազմակերպելու ուղղությամբ:

Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանն, ի թիվս մի շարք հարցերի, նշեց նաև, որ արդեն իսկ կատարվել է թվով 11 դպրոցական խորհուրդի կազմերի փոփոխություն, գործընթացը շարունակական է: Նա բարձրաձայնեց նաև համայնքից համայնք տեղափոխվող ուսուցիչների և աշակերտների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման խնդիրը՝ նշելով, որ այն պետք է համակողմանի քննարկման առարկա դառնա և վերջնական լուծում ստանա, որովհետև լուրջ դժգոհությունների առիթ է տալիս: Բացի այդ, նրա ներկայացմամբ, հաճախ նաև պարտուսից դուրս մնացած երեխաների թվի ավելացման առումով լուրջ ազդեցություն ունի:
Իսկ վերջիններիս թիվը, Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ Նաիրա Համբարձումյանի ներկայացմամբ՝ 93 է՝ նախորդ ամսվ ա 106-ի դիմաց:
-Այս թիվը հնարավոր է եղել նվազեցնել մարզպետարան-ոստիկանություն համատեղ աշխատանքի շնորհիվ,-ասաց Ն. Համբարձումյանը:
Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը հայտնեց, որ պետական միջոցներով իրականացվող կարկուտի հետևանքով տուժած Քարինջի դպրոցի տանիքի վերականգնման համար հայտարարված մրցույթը կայացել է, և հայտնի է շինարարը: Ս. Սարուխանյանը հույս հայտնեց, որ աշխատանքները կմեկնարկեն հնարավորինս արագ: Նա հանձնարարեց իրականացնել աշխատանքների խիստ վերահսկողություն:
Խորհրդակցության ավարտին Ս. Սարուխանյանը համոզմունք հայտնեց, որ ընթացիկ շաբաթում ևս աշխատանքները կշարունակվեն արդյունավետ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 14:50:57