Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աղբահանության ոլորտին առնչվող քննարկում՝ Ստեփանավան և Թումանյան խոշորացված համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ
28.11.2018
Նոյեմբերի 28-ին Վանաձորում կազմակերպվել էր աղբահանության ոլորտին առնչվող քննարկում Լոռու մարզի Ստեփանավան և Թումանյան խոշորացված համայնքների ավելի քան 100 ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկմանը ներկա էր նաև Լոռու մարզպետի տեղակալ, մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Սարուխանյանը, մարզպետարանի այլ պաշտոնյաներ: Ս. Սարուխանյանն իր խոսքում ողջունեց և կարևորեց նմանատիպ քննարկումների անհարժեշտությունը: Մարզպետարանի պաշտոնյաներն ակտիվորեն ներգրավվեցին քննարկումներում:
Քննարկումն իրականացվեց Հայաստանում և տարածաշրջանում տարբեր ոլորտներում և խնդիրների շուրջ բազմիցս հաջողությամբ կիրառված համաքաղաքային քննարկումների ձևաչափով («Town hall» meeting)։ Վերջինս ապահովում է բազմակարծություն և արդյունավետ մասնակցություն՝ գործընթացում հարյուրավոր քաղաքացիների, կանանց և տղամարդկանց, երիտասարդների, գործարարների, քաղաքացիական հասարակության, խոցելի առանձին խմբերի, պետական մարմինների և այլ շահագրգիռ անձանց ու կառույցների մասնակցությամբ։ Քննարկումն իրականացվեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ:
Հանդիպումն իրականացվեց «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Լոռու մարզում ծրագրի գործընկերը հանդիսանում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն:
«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն ««Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպության առաջնորդությամբ և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ իրականացվող կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում իրականացնում է «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագիրը:
Ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Թումանյան և Ստեփանավան, Շիրակի մարզի Աշոցք և Ախուրյան, Տավուշի մարզի Դիլիջան և Նոյեմբերյան խոշորացված համայնքներում իրականացվում է ՏԻՄ կողմից աղբահանության, լուսավորության և ներհամայնքային ճանապարհների պահպանության ոլորտներում մատուցվող ծառայությունների մոնիթորինգ, մշակվում են հանրային քաղաքականության բարելավման առաջարկությունների փաթեթներ, աշխատանքներ են տարվում բնակչության տեղեկացվածությունը և մասնակցությունը հանրային կառավարման ոլորտում խթանելու համար։