Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացել է Ալավերդու պետական քոլեջի կառավարման խորհրդի հերթական նիստը
26.11.2018
Նոյեմբերի 23-ին կայացավ «Ալավերդու պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի հերթական նիստը, որին ներկա էր խորհրդի նախագահ, Լոռու փոխմարզպետ Սերգեյ Սարուխանյանը: Նոյեմբերի 6-ի աուդիտի հաշվետվության արդյունքների քննարկման նպատակով զեկույցով հանդես եկավ քոլեջի տնօրեն Ռուդոլֆ Ստեփանյանը: Օրակարգում տեղ էին գտել նաև 2019-2020 ուսումնական տարվա 1 ուսանողի ուսման վճարի չափ սահմանելու մասին հարցը և աշխատավարձերի բարձրացման առաջարկը: Տնօրենը տեղեկացրեց, որ շուրջ 3 միլիոն դրամի խնայողություն ունեն, և առաջարկեց գումարն ուղղել աշխատավարձի բարձրացմանը, որն ընդունվեց միաձայն: Աշխատակիցները մտահոգություն հայտնեցին, որ իրենք զրկված են սոցփաթեթներից օգտվելու հնարավորությունից:
Կառավարման խորհրդի նախագահ Սերգեյ Սարուխանյանն առաջարկեց հեռավոր համայնքներից եկող, բարձր առաջադիմություն ունեցող և վճարովի համակարգում սովորող ուսանողներին խրախուսելու նպատակով սահմանել դրամական պարգև: Ուսանողների թվի աճին ուղղված աշխատանքներին զուգահեռ՝ Սերգեյ Սարուխանյանը նաև հանձնարարեց ուշադրություն դարձնել կրթության որակին, որպեսզի կրթական հաստատությունը է՛լ ավելի գրավիչ ու հեռանկարային դառնա պատանիների համար: