Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային այց Սպիտակի տարածաշրջան
26.11.2018
Նոյեմբերի 23-ին հերթական աշխատանքային այցով Սպիտակի տարածաշրջանի Կաթնաջուր, Շիրակամուտ և Գեղասար համայնքներում էր մարզպետի տեղակալ Արշակ Հովսեփյանը:
Այցի նպատակը սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումն էր, վատ հավաքագրումների պատճառների վերհանումը, ինչպես նաև համայնքներում առկա խնդիրներին ծանոթանալը: Կաթնաջուրում փոխմարզպետը գյուղապետի հետ քննարկեց համայնքում առկա խնդիրները, ծանոթացավ ընթացիկ աշխատանքներին՝ մասնավորապես առուների մաքրման, համայնքում տեղադրված արևային պանելների միջոցով էներգիայի ստացման հետ կապված և այլն: Այցելություն կատարվեց նաև դպրոց: Տնօրենը և ուսուցիչները խոսեցին մի շարք խնդիրներից, ներկայացրեցին նաև երկրաշարժի 30-ամյակին նվիրված միջոցառման ծրագիրը:
Շիրակամուտ համայնքում փոխմարզպետը ծանոթացավ ներհամայնքային ճանապարհների խճապատման աշխատանքներին, այցելեց կրթօջախ, զրուցեց մանկավարժների հետ:
Նույնաբովանդակ հարցերի շուրջ քննարկումները շարունակվեցին նաև Գեղասար համայնքում:
Ա. Հովսեփյանը համայնքի ղեկավարներին իրազեկեց առաջիկայում անցկացվելիք բիզնես-ֆորումի մասին՝ հորդորելով ծագումով իրենց համայնքներից, բայց արտերկրում ապրող գործարարներին հրավիրել մասնակցելու այդ չափազանց կարևոր միջոցառմանը:
Վերջին թարմացումը՝ 2025-01-13 12:00:53