Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«ԵՍ ԼԵ ՄՈՆԹԵ ԵՄ...» . միջոցառում՝ նվիրված Մոնթե Մելքոնյանի ծննդյան տարելիցին

26.11.2018

 Նոյեմբերի 24-ին Լոռու մարզի Սարամեջ համայնքի Մելիք Ֆարմանյանի անվան դպրոցում կայացավ Մոնթեի ծննդյան օրվան նվիրված գրական-գեղարվեստական միջոցառում «ԵՍ ԼԵ ՄՈՆԹԵ ԵՄ...» խորագրով:
Միջոցառմանը ներկա էին Լոռու փոխմարզպետ Արշակ Հովսեփյանը և մարզպետարանի այլ պաշտոնյաներ:
Դպրոցի 7 -րդ դասարանի աշակերտները, փոխտնօրեն Կարինե Միքայելյանի և հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նարինե Քաչանյանի գլխավորությամբ, ներկայացրեցին զորավար Մոնթեի կյանքն ու պայքարը՝ առանձին հատվածներ բեմադրելով հերոսի մասին պատմող «Բարև, ինչպե՞ս եք, լա՞վ եք...» գրքից:
Ելույթ ունեցան Մոնթեի զինակից ընկեր Ալեք Ենիգոմշյանը, դպրոցի շրջանավարտ, փոխգնդապետ Միքայել Ֆարմանյանը, Լոռու փոխմարզպետ Արշակ Հովսեփյանը, Մոնթեին նվիրված «Բարև, ինչպե՞ս եք, լա՞վ եք...» գրքի հեղինակ Ասպրամ Ծառուկյանը:
Լոռու փոխմարզպետ Արշակ Հովսեփյանը հպարտությամբ նշեց, որ ինքը ժամկետային ծառայություն է իրականացրել Արցախի այն զորամասերում ու տեղանքներում, որտեղ հիմնականում մարտնչել է Մոնթեն:
իսկ Մարզպետարանի մարզային մշակութային միջոցառումների կազմակերպիչ Մարգարիտա Կիրակոսյանն էլ ընթերցեց մարզպետի շնորհակալագիրը, նվիրված կոլեկտիվին:
Այնուհետև դպրոցի դասասենյակներից մեկն անվանակոչվեց զորավար Մոնթե Մելքոնյանի անունով: Պատերին փակցված էին Մոնթեի կյանքը ներկայացնող նյութեր, բանաստեղծություններ՝ նվիրված սիրելի հերոսին, իսկ անկյունում ցուցադրության էին դրված «Բարև, ինչպե՞ս եք, լա՞վ եք...» գիրքը և ազատամարտի հերոսների մասին պատմող «Միայն թե դու ապրես ....» երկհատորյակը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:00:02