Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

26.11.2018

Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն փոխմարզպետ Արշակ Հովսեփյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և մարզպետարանի այլ պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ:
Նրանք հանդես եկան շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ համառոտ հաշվետվություններով՝ մասնավորապես անդրադառնալով տարբեր գերատեսչություններից և մարզի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարմանը: Անդրադարձ կատարվեց նաև ընթացիկ խնդիրներին: Վերջիններիս հետ կապված՝ փոխմարզպետը հանդես եկավ հստակ ցուցումներով:
Մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Խաչատրյանը ներկայացրեց ստորաբաժանումների ընթացիկ աշխատանքները՝ նշելով, որ բոլոր հանձնարարականները կատարվել են ժամկետների մեջ: Վ. Խաչատրյանն անդրադարձավ նաև նոյեմբերի 17-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում անցկացված Լոռու մարզային դրամահավաք-մարաթոնի վերջնական արդյունքներին՝ նշելով, որ այս տարի հավաքագրվել է 14 մլն 262 հազար դրամ, նախորդ տարվա՝ 13 մլն 654 հազարի դիմաց:
Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի պետ Արտավազդ Բեջանյանի ներկայացմամբ, 11 ամսվա կտրվածքով սեփական եկամուտները պլանի դիմաց հավաքագրվել են 84,4, հողի հարկը՝ 78,3 և գույքահարկը՝ 82 տոկոսով: Ս. Սարուխանյանը հորդորեց շարունակել հետևողական աշխատանքները հարկերի հավաքագրումը պատշաճ կազմակերպելու ուղղությամբ:
Խորհրդակցության ավարտին Ս. Սարուխանյանը համոզմունք հայտնեց, որ ընթացիկ շաբաթում ևս աշխատանքները կշարունակվեն արդյունավետ:


Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36