Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լեռնապատ համայնքում բացվել է հերթական ՍՄԱՐԹ դասասենյակը
22.11.2018
Հերթական ՍՄԱՐԹ դասասենյակը բացվեց Լոռու մարզի Լեռնապատ համայնքի միջնակարգ դպրոցում: Բացմանը ներկա էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, փոխմարզպետ Արշակ Հովսեփյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը:
Ուսուցչի օգնությամբ աշակերտները բաց դաս էին պատրաստել հյուրերի համար, որի ընթացքում խաղի տեսքով բացահայտեցին օրվա խորհուրդը՝ «Փոխվենք՛, միավորվենք հանուն ավելի լավ ապագայի»:
Մարզպետ Ա. Ղուկասյանը կարևորեց ՍՄԱՐԹ դասասենյակի դերը կրթության կազմակերպման գործում, համուզմունք հայտնելով, որ տեխնիկական նորագույն միջոցները ՏՏ ոլորտում աշակերտներին կայանալու նոր հնարավորություններ կտան:
Դասասենյակի վերանորոգման և տեխնիկական կահավորման համար անհրաժեշտ 6 մլն. դրամից 4 միլիոնը դպրոցի տնտեսած գումարներն են, 2-ը՝ պետական միջոցները:
Դասասենյակները հագեցվել են
Վերջին թարմացումը՝ 2025-01-13 10:05:16