Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը հանդիպում ունեցավ մարզաշխարհի ներկայացուցիչների հետ
21.11.2018
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր հանդիպում ունեցավ մարզի մարզադպրոցների տնօրենների և մարզիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը և մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը:
Ա. Ղուկասյանը, ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար, նախ շնորհավորեց վերջին ամիսներին միջազգային մրցաշարերում հաջողություններ արձանագրած մարզիկներին և նրանց մարզիչներին:
-Շնորհակալություն եմ հայտնում մարզաշխարհի բոլոր ներկայացուցիչներին, ովքեր բարձր են պահում մեր մարզի ու երկրի պատիվը: Դուք մեծ համբավ ու ճանաչում եք բերում մեր երկրին, ինչը մեզ համար շատ կարևոր է,-ասաց նա:
Մարզի ղեկավարը հաղորդակից դարձավ նաև ոլորտում առկա խնդիրներին: Բարձրացվեցին մարզադահլիճների ջեռուցման, վերանորոգման, սպորտի մասսայականացման, բակերում խաղահրապարակների կառուցման, հայտնի մարզիկներին աջակցության ցուցաբերման և այլ խնդիրներ: Մարզպետը վստահեցրեց, որ միջոցների առկայության դեպքում պատրաստ է դրանք ուղղորդելու նաև նշված ուղղություններով:
-Որպես մարզպետ՝ պատրաստ եմ կանգնելու ձեր կողքին և աջակցելու ոլորտի խնդիրների հաղթահարմանը,-ասաց նա: