Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պետության կողմից համայնքներին աջակցության սուբվենցիաների տրամադրման գործընթացը շարունակվում է

21.11.2018

 ՀՀ կառավարության 2018թ.-ի նոյեմբերի 1-ի թիվ 1211-Ն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2017թ.-ի դեկտեմբերի 28-ի թիվ 1717-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Շիրակի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին, որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության համայնքներին 2018 թվականի պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին 2018 թվականին հատկացվել է 167,954.4 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին՝ 61,872.1 հազ. դրամ` համաձայն N 7 հավելվածի:
Վերոնշյալ N 7 հավելվածի համաձայն ֆինանսավորվել է հետևյալ ծրագիրը.
Երեխաների զբաղվածության ապահովման համար Տաշիր համայնքի նախկին գործկոմի շենքի երկրորդ հարկի մասնակի վերանորոգման աշխատանքներ` 5,383.3 հազ. դրամ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 14:50:57