Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Առկա է քաղաքական կամք և ներդրումները խրախուսելու մեծ պատրաստակամություն

21.11.2018

2019թ. փետրվարի 23-ին Վանաձորի  տեխնոլոգիական կենտրոնում անցկացվելիք բիզնես-ֆորումը բարձր մակարդակով և ամենակարևորը՝ արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են: Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հանդիպում ունեցավ մարզի թեթև արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալով թվով 8 ընկերության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալ Արշակ Հովսեփյանը, մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաներ, Լոռու մարզի գործատուների միության նախագահ Ահարոն Մակարյանը և Լոռու մարզի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Սամվել Նաջարյանը:
Ա. Ղուկասյանը կարևորեց ներկաների մասնակցությունը ֆորումին՝ առաջարկելով վերջինիս ժամանակ պատրաստի բիզնես-ծրագրեր ներկայացնել ներդրումներ ներգրավելու նպատակով, քանի որ այն բավականին ներկայացուցչական է լինելու. մասնակցելու են ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաներ և տեղական ներդրողներ, այլև գործարարներ աշխարհի տարբեր երկրներից: 
-
Սա ձեզ համար բացառիկ հնարավորություն կարող է հանդիսանալ ընդլայնելու ձեր բիզնեսը, գործընկերներ գտնելու, արտահանման հետ կապված պայմանավորածություններ ձեռք բերելու, նոր պատվիրատուներ ներգրավելու,-ասաց Ա. Ղուկասյանը՝ կոչ անելով ակտիվ մասնակցություն ունենալ:

Ներկաները հիմնականում անդրադարձան սպառման շուկաների՝ այդուհանդերձ նաև պատվիրատուների
 սակավության խնդրին, հարկային բեռի թեթևացման, ինչպես նաև վարչարարության նվազեցման անհրաժեշտությանը և այլն, որոնց ի պատասխան մարզպտը նշեց, որ վերջիններիս ուղղությամբ նոր իշխանությունները տեսանելի քայլեր են իրականացնում: Թեթև արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչները, որպես խնդիր, առանձնացերցին նաև մասնագետ կադրերի պակասը: Օրինակ՝ «Գլորիա» և «Տաշիր» կարի ֆաբրիկաները պատրաստ են լրացուցիչ աշխատատեղեր ստեղծել, միայն թե՝ որակյալ մասնագետներ լինեն:  «Գլորիա» կարի ֆաբրիկան անգամ նախատեսում է մանկապարտեզ բացել, որպեսզի երեխաների խնամք իրականացնող երիտասարդ ուժերը կարողանան աշխատել ֆաբրիկայում: «Տաշիր» կարի ֆաբրիկայի տնօրեն Արա Յավրումյանն էլ, որպես լուրջ խնդիր, առանձնացրեց նպաստառուների ներգրավումը աշխատանքում.

-Շատերը հրաժարվում են աշխատանքի ընդունվել միայն այն պատճառով, որ սոցիալական նպաստ են ստանում,-ասաց գործարարը:

Հանդիպման ավարտին մարզպետը վստահեցրեց, որ բոլոր խնդիրներն աստիճանաբար կհաղթահարվեն, քանի որ առկա է քաղաքական կամք և ներդրումաները խթանելու և խրախուսելու մեծ պատրաստակամություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 15:37:28