Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունեց Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Պետրո Լիտվինի գլխավորած պատվիրակությանը. նշվեց Վերբիչենկա համույթի 20-ամյակը

19.11.2018

Նոյեմբերի 17-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Պետրո Լիտվինին, դեսպանատան առաջին քարտուղար Տարաս Յակովենկոյին և պատվավոր հյուպատոս Սահակ Ղուդրատյանին: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը:

Դեսպանը, մարզի ղեկավարին շնորհակալություն հայտնելով հյուընկալության համար, նշեց, որ այցը ճանաչողական բնույթից զատ, նաև նորանշանակ հյուպատոսին մարզպետին ներկայացնելն ու Վանաձորում գործող ուկրաինական «Վերբիչենկա» համույթի 20-ամյակին նվիրված համերգին մասնակցելն է:

Նա հայտնեց, որ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հրամանով Սահակ Ղուդրատյանը, որպես հյուպատոս, աշխատանքներ կիրականացնի Լոռու, Տավուշի և Արագածոտնի մարզում՝ նստավայրը Վանաձոր:

Մարզպետն, իր հերթին ողջունելով հյուրերին և շնորհավորելով թե՛ դեսպանին, և թե՛ հյուպատոսին պաշտոններն ստանձնելու կապակցությամբ, կարևորելով հայ-ուկրաինական բարեկամությունը՝ հատկապես իր երախտագիտությունը հայտնեց 88-ի երկրաշարժից հետո ուկրաինացիների կողմից ցուցաբերած մեծ աջակցության համար:

-Ուզում եմ միայն շեշտել, որ «Ուկրշինը» Վանաձորում կառուցել է ավելի քան 10 բնակելի շենք, 3 դպրոց և 5 մանկապարտեզ, ինչը մեծագույն աջակցություն է մեզ համար,-ասաց Ա. Ղուկասյանը:

Հանդիպման ավարտին  մարզպետը և հյուրերը ներկա գտնվեցին «Վերբիչենկա» համույթի համերգին:

Մարզպետը համույթին շնորհավորեց հոբելյանական տարեդարձի կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց Վանաձորում ակտիվ մշակութային ծրագրեր իրականացնելու համար:

Համույթի կոլեկտիվին բարեմաղթանքի խոսքեր հղեց նաև դեսպանը:

Համերգն անցավ ջերմ մթնոլորտում և արժանացավ հանդիսատեսի ծափողջույններին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 16:50:34